19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Նախագահը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի գիտնական, Ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, Հանրային խորհրդի անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահականից:

«Խոր ցավով տեղեկացա անվանի գիտնական, Ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանի մահվան մասին: Ռոբերտ Աթոյանն իր երկարամյա գործունեությամբ մեծ ավանդ է ներդրել Հայաստանում հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի զարգացման գործում, արժանացել Հայաստանի պետական մրցանակի և պետական բարձր պարգևների: Խորին ցավակցություն եմ հայտնում ճանաչված գիտնականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ