07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2015

Աբրահամյանը «Ալյանսի» հոգը չէ

Կուսակցություն ստեղծելու և հայաստանյան քաղաքական դաշտ իր մուտքի վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Արբահամյանի հայտարարությունների վերաբերյալ «Ալյանս» կուսակցությունում քննարկումներ տեղի չեն ունեցել: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ալյանսի» մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը: Արդյո՞ք «Ալյանսը» Արա Աբրահամյանին և նրա ստեղծվելիք կուսակցությանը մրցակից համարում է, Վարդան Քոչարյանն արձագանքեց. «Առայժմ չգիտեմ կուսակցություն ստեղծվա՞ծ է, թե՞` ոչ: Լսել եմ միայն […]

ԿԸՀ-ն թանկ գնով ձեռք է բերել անհետացող թանաքը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արդեն իսկ պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որը կայանալու է այս տարվա դեկտեմբերի 6-ին: Քվեարկությանը մասնակցած ընտրողի անձնագրում համապատասխան նշումն անելու համար նախատեսված անհետացող թանաքն ու բարձիկներն արդեն իսկ գնված են: Հոկտեմբերի 12-ին ԿԸՀ-ն առուվաճառքի պայմանագիր է կնքել Լոնդոնում գործող Baleno Sustainable Global Development ընկերության հետ՝ 2500 հատ 100մլ տարողությամբ սրվակներով […]

Անտառ մտնելու համար 3 տարվա ազատազրկում. վիրահայերն ահազանգում են

Վրաստանի Մառնեուլի շրջանում հայերն ապրում են թուրքերի հետ կողք կողքի: Այստեղի սահմանամերձ գյուղերն այնքան մոտ են Հայաստանի հետ սահմանին, որ անզեն աչքով կարելի է նկատել սահմանապահ զինվորներին ու զինվորական ավտոքմենենաները : Երբ դեռ մոտ 10 տարի առաջ հայ-վրացական սահմանը հստակեցված չէր, վրաստանաբնակ հայերը գրեթե ազատ ելումուտ էին անում գյուղամիջի հանդամասեր ու անտառներ, օգտվում անտառի բերք ու […]

Կրակել են դիպուկահարները

Հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Նշվում է, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և կանխարգելիչ քայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում

Բնապահպանության նախարարության օտարերկրյա դրամաշնորհները

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների ստացած օտարերկրյա դրամաշնորհների մասին նյութերի շարքը: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ բնապահպանության նախարարության ստացած դրամաշնորհներին: Բնապահպանության նախարարությունը 2006-2015թթ. ընթացքում դրամաշնորհներ է ստացել Եվրոպական միության տարբեր երկրներից և կառույցներից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից, ՄԱԿ-ից, Կովկասի բնության հիմնադրամից և այլ դոնոր կազմակերպություններից: Վերջին տասը տարում ՀՀ ԲՆ-ն ստացել է շուրջ […]

Մարդը մի բան ասել է, դեռ բան չի արել

Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը նախընտրում է չմեկնաբանել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու մասին հայտարարությունները: Henaran.am-ի հետ զրույցում նա զարմացավ, երբ խնդրեցինք տեսակետ հայտնել: «Մարդ մի բան ասել է, դեռ որևիցե բան չի արել, ինչու պետք է մեկնաբանեմ, ես չեմ մեկնաբանում նրա ասածները»,- արձագանքեց Մանուկյանը` չարձագանքելով մեր հարցին`արդյոք […]

Ծնողները եկեղեցում սպանել են որդուն

Նյու-Յորքի եկեղեցիներից մեկում հարազատները դաժանաբար ծեծել են երկու դեռահաս եղբայրներին, քանի որ նրանք հրաժարվել են մեղքերի թողություն խնդրել: Ծնողներն այնքան են ծեծել տղաներին, որ 19-ամյա Լուկասը հիվանդանոցում մահացել է, 17-ամյա Կրիստոֆերը ծանր վիճակում է, հայտնում է Associated Press-ը: Ոստիկանները դեռ չեն պարզել, թե ինչում են մեղադրել տղաներին ծնողները: Հարեւանները պատմել են, որ միջադեպից առաջ տղաներին […]

ՊՆ պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015թ. աշխատանքային պլանի համաձայն` 2015թ. հոկտեմբերի 15-ին Մինսկում կայանալիք զինված ուժերի չափագիտական ծառայությունների պետերի հավաքին և համակարգող կոմիտեի հերթական նիստին կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտական բաժնի պետը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

«Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնի»

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով գիտաժողովի մասնակիցներին  Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ի սրտե ողջունում եմ ձեզ «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի բացման առիթով: Դեռևս 1916 թվականին ֆրանսիացի մեծ գրող և հումանիստ Անատոլ Ֆրանսը նշում էր. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված