Մարդը մի բան ասել է, դեռ բան չի արել
Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը նախընտրում է չմեկնաբանել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու մասին հայտարարությունները: Henaran.am-ի հետ զրույցում նա զարմացավ, երբ խնդրեցինք տեսակետ հայտնել:
«Մարդ մի բան ասել է, դեռ որևիցե բան չի արել, ինչու պետք է մեկնաբանեմ, ես չեմ մեկնաբանում նրա ասածները»,- արձագանքեց Մանուկյանը` չարձագանքելով մեր հարցին`արդյոք ՀՀ-ում կա քաղաքական կադրերի պակաս` հաշվի առնելով այն, որ Հայաստանում ցանկանում է կուսակցություն ստեղծել ռուսաստանաբնակ գործարարը:
«Ինքը հիմա ոչ կուսակցություն է ստեղծել, ոչ էլ մտնում է ինչ-ոչ կուսակցության մեջ, ոչ էլ իր թեկնածությունն է ինչ-որ տեղ դնում: Դա ուղղակի խոսակցություն է, եթե նման պրոբլեմ առաջանա, թող իրավաբանները քննարկեն, հիմա ինչ-որ հայտարարություն է արել, ես ինչո՞ւ պետք է բան մեկնաբանեմ»: