Victoria’s Secret-ի հրեշտակի երեւանյան ֆոտոսեսսիան /ֆոտո/

Victoria’s Secret-ի հրեշտակ, հայտնի նորզելանդացի սուպերմոդել Ստելլա Մաքսվելի լուսանկարները կզարդարեն հեղինակավոր Vogue Russia հանդեսի հոկտեմբերյան համարը: Լուսանկարները արվել են Երեւանում` մոդելը նկարահանվել է հայկական տարազով` հայկական գորգերի ֆոնին, հայտնում է Sputnik-ը: Մոդելը լուսանկարներից մի քանիսն արդեն տեղադրել է Ինստագրամի իր էջում: Մոդելի երկրպագուները հիացական մեկնաբանություններ են թողել լուսանկարների տակ: