06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Ստոկհոլմում

Սեպտեմբերի 17-ին Ստոկհոլմի հանրային գրադարանում տեղի ունեցավ հայկական գրական-երաժշտական երեկո, որն անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումների շրջանակներում։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:

Երեկոն կազմակերպվել էր Ստոկհոլմի միջազգային և հանրային գրադարանների կողմից՝ Շվեդիայում ՀՀ դեսպանության և Եվրոպայի հայերի համագումարի հետ համագործակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։ Հայտնի շվեդ դերասանուհի Իդա Յիլլենստենի կատարմամբ շվեդերեն ընթերցվեցին Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները, իսկ շվեդ գրող և թարգմանիչ Մաքս Էդենբորյի կատարմամբ ներկայացվեց Դանիել Վարուժանի և Սիամանթոյի քնարերգությունը։ Երեկոյի ընթացքում հնչեցին կոմիտասյան մեղեդիներ շվեդահայ դուդուկահար Հայկ Հակոբյանի կատարմամբ։ Հեղինակների կենսագրությունները ներկայացրեց և երեկոն վարեց Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը, իսկ բանաստեղծությունները հայերեն բնօրինակից ընթերցեց Նենսի Խաչատուրյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ