08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդիմությունը եղել և մնում է միտինգային հարթության վրա. Հերմինե Նաղդալյան

«Իրենց «Ոչ»-ի ճակատից համարողներից շատերը համալրում են ճակատը զուտ քաղաքական նկատառումներից ելնելով: Համոզված եմ, նրանք «ոչ» չէին ասի, եթե այլ կուսակցությունից լինեին»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Հերմինե  Նաղդալյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարողների միասնական ճակատով հանդես գալուն:

«Այս և մնացած բոլոր քննարկումներում մենք չափազանց քաղաքականացված ենք, բայց քաղաքականցվածությունն էլ պետք է նպատակ ունենա և խնդիր լուծի: Այս օրերի քննարկումներն ինձ համոզեցին, որ ընդդիմությունը Հայաստանում եղել և մնում է միտինգային հարթության վրա: Ցավով եմ ասում, որ մեր ընդդիմադիր ընկերները հավասարեցնում են խորհրդարանական և միտինգային հարթակները, իրենց ելույթներում հանրահավաքային հռետորների դերում են մնում: Դուք ասում եք, որ իշխանությունը վատն է և ամեն ինչ անում է վերարտադրվելու համար, իսկ ի՞նչ եք անում դուք. միայն «կողմ» ու «դեմ» եք քվեարկում»,-նշեց Հերմինե Նաղդալյանն ու դիմելով ընդդիմադիրներին, ասաց, որ վերջիններիս ուզած փոփոխությունը միայն իշխանություն լինելն է:

«Ուզում եք՝ ուրեմն դա ասեք, այլ ոչ թե անվերջ կրկնեք, թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն վերարտադրվում են: ՀՀԿ-ն չի վերարտադրվում: Մենք պարզապես շարունակում ենք մեր գործունեությունը: Ձեր արածը ոչ թե քաղաքական մարգարեություն է, այլ ձեր իսկ թուլության հետևանքը»,- առանձնացրեց  Հերմինե Նաղդալյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ