Մարդ կա լուսավոր Հայաստան է երազում, մարդ կա՝ նորվեգական Հայաստան
ԱԺ նիստում, որտեղ քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն իր ելույթում հռետորական հարց հնչեցրեց, թե ՀՀԿ-ն հանրության քվեն ստացե՞լ է, որ սահմանդրական փոփոխությունների գործընթաց է նախաձեռնել: Թևան Պողոսյանը ցավով նշեց, որ սահմանդրական փոփոխությունների գործընթացում հավատում է միայն սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:
«Պողոսյանը հավատում է Պողոսյանին: Ճիշտ եք անում, բայց միայն դուք չեք հավատում: Կարծում եմ, որ մեծամասնությունը հավատում է և վստահում է նախագահի ներկայացուցիչ պարոն Վարդան Պողոսյանին : Պարոն Պողոսյան, մի բան էլ որպես միամիտ լոռեցի պետք է ասեմ՝ մարդ կա լուսավոր Հայաստան է երազում, մարդ կա նորվեգական Հայաստան: Էդմոն Մարուքյանի ականջը կանչի»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ելույթ ունենալուց առաջ էլ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ նշեց, որ Թևան Պողոսյանն իր ելույթում մի քանի անգամ պահանջեց ԱԺ փոխնախագահի հրաժարականը:
« Պարոն Մարտիրոսյան, բայց պարոն Թևան Պողոսյանենց ֆրակցիայում այնքան հաճախ են հրաժարական տալիս, որ մենք չենք հասցնի այդքան շուտ շուտ փոխխոսնակներ փոխենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: