06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Կսպասի Րաֆֆի Հովհաննիսյանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը  մամուլից  է տեղեկացել, որ Ռուբեն Հակոբյանը լքել է «Ժառանգություն» կուսակցությունն ու հրաժարվել  խմբակցության ղեկավարի  պաշտոնից: Այս մասին Թևան Պողոսյանն ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ապագայում տեղի կունենա քննարկում, ինձ Րաֆֆի Հովհաննիսյանն է հրավիրել, ես կսպասեմ իր հետ հարցերի քննարկմանը: Այս պահին խմբակցությունը խնդիրներ չունի»,- ասաց Թևան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ  երեկ  հայտնի դարձավ, որ Ռուբեն Հակոբյանը թողնում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնը և լքում «Ժառանգություն» կուսակցությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ