07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2015

Լապատկիս կոթով թուրքի աչքը կհանեմ.խրամատ են փորում/վիդեո/

Տավուշի մարզի ահմանապահ Չորաթան գյուղի 12-րդ դասարանի աշակերտները վերջին օրերին պատրաստակամորեն խրամատ են փորում: Պայմանավորված ժամին նրանք հավաքվում են զոհված հրամանատար , համագյուղացի Արթուր Ուդումյանի անունը կրող դպրոցի մոտ և բահերն ուսած գնում են հայրենի գյուղի սահմաններն ամրապնդելու: Երկու Նարեկները ընկերներ են դեռ մանկուց ու երկուսն էլ անչափ սիրում են իրենց գյուղը: Մեկը մյուսին լրացնելով […]

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտելիս օգտագործել է թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետներից  ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ […]

ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը հռչակել է ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է նոր բանաձև, որը դեկտեմբերի 9-ը հռչակում է «Ցեղասպանության հանցագործության զոհերի  հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, բանաձևն ընդունվել է կոնսենսուսով. դ րա օգտին է քվեարկել 80 պետություն: Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև տարբեր միջազգային […]

Իրար վրա են գցում. հաշմանդամ օդաչուները հերթով մահանում են /վիդեո/

«Պայքարում ենք, որ Հայաստանում օրենքները գործի: Արդեն քանի տարի պայքարում ենք, որ մեր նպաստները տան, սակայն իրար վրա են գցում: Քանի որ քյասիբ երկիրա, պահանջում ենք մեր հաշվները սառացնեն ու հին պարտքերը տան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին օդաչու, հրամանատար Սեյրան Սարգսյանը: Նախկին օդաչուները նշում են, որ իրենք հաշմանդամություն են ձեռք բերել աշխատանքի ժամանակ ու […]

Օձը տուն էր մտել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզ Արփի գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Թուրքիայում խաղաղ բնակիչների վրա արկեր են նետվում

Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում իրավիճակն ավելի ծանր է, քան ներկայացնում են լրատվամիջոցները: Այս մասին հայտնում է թուրքական ընդդիմադիր «Taraf» պարբերականի ինտերնետային կայքը՝ հղում անելով Ջիզրեյից դժվարությամբ փախած  քաղաքացու խոսքերին, գրում է  Ermenihaber.am-ը: Շըրնաքի բժշկական կենտրոններից մեկի ղեկավար Ազադ Քարագյոզը սեպտեմբերի 10-11-ի գիշերը երկու երեխաների և հղի կնոջ հետ թաքուն փախել է Ջիզրեյից: Նշելով, որ […]

Կամ-կամ. Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը

«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կործանարար է մեր երկրի անվտանգության համար»,-այս հայտարարությամբ այսօր «Ո՛չ»-ի ճակատի համաժողովում հանդես եկավ  Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: «Մեզ այստեղ բերել է տագնապը մեր երկրի ճակատագրի համար: Հերիք չէ, որ ընտրությունների կեղծումով, թալանով ռեժիմը յուրացրել է իշխանությունը, այսօր ցանկանում են այդ յուրացում ամրապնդել սահմանադրորեն:  Ինչպես միշտ նման ճակատագրական պահեին գոյություն ունի […]

25 ամյա Նշանը թմրանյութը պատրաստել էր ներարկման համար

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Վարդ-Բաղ 1-ին միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 6 շենքի հետնամասում գտնվող կիսակառույց շինությունից, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված, նախկինում դատված Նշան Յ.-ին եւ 1984 թ. ծնված Սմբատ Հ.-ին: Զննությամբ կիսակառույց շինությունից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 լ տարողությամբ պլաստմասսե տարա` 200 մլ յուրահատուկ հոտով դեղնավուն […]

«Ոչ»-ի ճակատի համաժողովը մեկնարկեց

Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակում այսօր  մեկնարկել է Սահմանադրական փոփոխություններին դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության համաժողովը: Համաժողովին  մասնակցում են «Ժառանգություն», ՀԱԿ եւ ԱԻՄ կուսակցությունների ներկայացուցիչներ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, «Ոտքի Հայաստան», «Չեք անցկացնի» նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀԿ անդամներ եւ քաղաքագետներ: Նախատեսվում է, որ համաժողովի ընթացքում ստորագրվելու է միասնական ճակատի ձեւավորման մասին համաձայնագիր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի