Իջևանի գործող քաղաքապետը հաղթել է ընտրություններում

Երեկ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: ԿԸՀ կայքում հրապարակվել է Իջևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ստացել է 6 հազար 240, Վարուժան Ներսիսյանը՝ 2 հազար 32 ձայն: