Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՃՈ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը, ուսումնասիրության […]