Սահամանադրության նախագիծը մտավ լիագումար նիստի օրակարգ

Քիչ առաջ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիսում քվեարկության դրվեց սահամանադրական փոփոխությունների նախագիծը լիագումար նիստ մտցնելու հարցը: Քննարկվող հարցը հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմ ձայների արդյունքում, դրական եզրակացությամբ, մտավ լիագումար նիստի օրակարգ: