Դադարեցնել լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում. Վաշինգտոնի կոչը

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարություն է տարածել` կապված ԼՂ հակամարտության գոտում լարվածության հետ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը կոչ է անում անհապաղ դադարեցնել լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերն օգտագործում են ականանետեր, ինչը զոհերի է բերել խաղաղ բնակիչների շրջանում եւ գյուղերին վնասներ հասցրել:
Մենք խորապես մտահոգված ենք լարվածությամբ եւ դատապարտում ենք ցանկացած ռազմական գործողություն՝ ուղղված բնակչության դեմ: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունները»,- ասված է հայտարարության մեջ: