11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 27, 2015

Գյումրիի ցույցերի իրական «մեղավորը».Հրապարակ

  «Հրապարակ» թերթը գրում է. Գյումրիում բողոքի ակցիաների «տակից» կազմակերպման գործում կարևոր դերակատարում ունի Աժ պատգամավոր, քրեական աշխարհում հեղինակություն վայելող Մարտուն Գրիգորյանը: Ըստ գյումրեցիների, հենց նա է ակտիվիստներին՝ Կարեն Պետրոսյանին, Արմեն Ներսիսյանին և մի քանի այլ դասախոսների դրդում իրավիճակը սրել: Ըստ ծրագրի, վերջում՝ ամենավճռական պահին, կհայտնվի ինքը՝ Մարտուն Գրիգորյանը, և կհանդարտեցնի ժողովրդին՝ իշխանությունների մոտ բարձրացնելով […]

Բաղրամյան պողոտայում աշխույժ լուսաբաց է

Բաղրամյան պողոտայում հունիսի 26-ին, առավոտյան ժամը 5։30-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է։ Ցուցարարներից շատերը վաղ առավոտից մաքրություն են անում։ Ցուցարարները առավոտը սկսում են աղոթքով ու մարմնամարզությամբ։ Այս գիշերը պողոտայում ավելի շատ մարդիկ են լուսացրել, քան նախորդ օրերին։ Այս գիշեր եւս քաղաքական մի քանի գործիչներ, շոուբիզնեսի աստղեր էին եկել եւ կենդանի պատ կազմել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։  […]

ԱԺ արտահերթ նիստում մեկ հարց է քննարկվելու.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ թերթին  հայտնի դարձավ, որ որոշվել է հուլիսի 2-ին կրկին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել որի օրակարգում, թերթի տեղեկություններով, ընդամենը մեկ հարց կա: Նիստը, ինչպես հայտնում են Աժ թերթի աղբյուրները, փակ է լինելու: Քննարկվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու հարցը: Թե քանի՞ տարվա երկարաձգման մասին է խոսքը՝ […]

Ինչո՞ւ են Ռուբեն Հայրապետյանին ուղղաթիռ նվիրել.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին ուղղաթիռ են նվիրել: Մեր տեղեկություններով՝ նվիրողը Ռուսաստանում ապրող հայ մեծահարուստ գործարարներից մեկն է: Ուղղաթիռ նվիրելը բացատրվում է նրանով, որ Ռուբեն Հայրապետյանը ԼՂՀ-ում՝ Շուշիում, «Իսահակի աղբյուր» կոչվող վայրում հյուրանոց է կառուցում եւ հաճախ է մեկնում Ղարաբաղ: Ուղղաթիռը կհեշտացնի մեկնելը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաղրամյան պողոտայում ատրճանակ են նկատել. կա բերման ենթարկված

Հունիսի 27-ին, ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Տիգրան Ռոստոմյան: Ատրճանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում […]

Ադրբեջանը սադրել է. զինվոր է զոհվել

ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արեցին սահմանում իրավիճակի կայունության համար, սակայն ադրբեջանական կողմը կրկին սադրում է սահմանի լարվածությունը:Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում։ «Այսօր ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել:Հայկական կողմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի