11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 27, 2015

Պաշտոնական այցով Հայաստանում է Կիպրոսի պաշտպանության նախարարը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորաս Ֆոկաիդիսի գլխավորած պատվիրակությունը:  Այցը նպատակաուղղված է պաշտպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության արդի շրջանակների ամրապնդմանը և ապագա ուղղությունների նախանշմանը: Երկու երկրների պաշտպանության նախարարների գլխավորությամբ մայիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած ընդլայնված կազմով քննարկումների ժամանակ երկուստեք արձանագրվեց, որ հայ-կիպրական […]

Ազատության հրապարակում ըմբոստության կոչեր են հնչում

Քիչ հետո Երևանի Ազատության հրապարակում կմեկնարկի «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը:  Այս պահին արդեն Ազատության հրապարակը բազմամարդ է: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը մարդկանց հոսքը բավականին մեծ է ու նրանց թիվը գնալով ավելանում է: Քաղաքացիները վրդոված են ու բարձրաձայն ըմբոստության կոչեր են անում: Մի խումբ քաղաքացիներ էլ բողոքի իրենց ձայնը բարձրացրին ՀՀ կառավարության […]

Փոխնախարարը դրական տրամադրվածների շարքից է

Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին,ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը 2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն անդրադաձավ նաև Ռիգայում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում ընդունված համատեղ հռչակագրին: «Հռչակագրում նշվում է նաև, որ Հայաստանի և ԵՄ-ի ապագա համաձայնագրի շրջանակի շուրջ ձեռք է բերվել ընդհանուր ըմբռնում, ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում […]

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հանդիպել է իր կանադացի գործընկերների հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 26-ին հանդիպումներ է ունեցել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնի եւ Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային առեւտրի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկի հետ: Վերջին հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը եւ, մասնավորապես, […]

Իրենց որոշելիքն է. ի պատասխան Մամեդյարովի

<<Ես չգիտեմ՝ ինչով է զբաղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, իրենց որոշելիքն է, իրենց ընդունած որոշումներն իրենցն են, ես չէի ցանկանա մեկնաբանություն տալ Ադրբեջանի ապագա քայլերի հետ կապված>>,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովին: Վերջինս հայտարարել է, որ բացառված չէ ԵՏՄ-ին անդամակցությունը, եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը, եթե […]

Մայիսի 28-ին` երթեւեկության փոփոխություն

2015 թվականի մայիսի 28-ից Երևան քաղաքի Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. Րաֆֆու և Անդրանիկի փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային […]

Երեք երեխաների 31 ամյա հայրը պայքարում է մահվան դեմ

31 ամյա Կարեն Նալթակյանը պայքարում է ապրելու համար: Երեք անչափահաս որդիների հայրը պարտավորված է զգում՝ ապրել ու բարեկեցիկ ապագա ապահովել որդիների համար: Կարենի երջանիկ ընտանիքում այժմ հուսահատությունն է իշխում: Նրա երիտասարդ կինը՝ Լիաննան արցունքները աչքերին մեզ պատմեց Կարենի անսպասելի ու չարագույժ հիվանդության մասին: «Սկզբում նշիկներն էին անընդհատ բորբոքվում ու ամուսինս բուժվում էր ստանում պոլիկլինիկայում:Ասում էին […]

Երանի՜ այն ազգին

Երանի՜ այն ազգին, ում Տերն Աստված է: Նա հզոր կենսունակություն է Իրեն ապավինած ազգի համար. Աստծու օրհնությամբ այն նման է ծառի` տնկված հոսող ջրերի հովտում, ծաղկուն ամռան տապին և կանգուն` ձմռան սառնամանիքին: Հռոմ. 2: 25 – 3: 9 Մատթ. 9: 1-8 Մայիսի 27, Օրվա խորհուրդը Աղբյուր՝ Qahana.am

Տրվել է 281 անձնագիր

2015թ. առաջին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 281 անձնագիր (Սիրիայում՝ 235, Լիբանանում՝ 39, Իրաքում՝ 7), որոնց դիմաց պետական տուրք չի գանձվել: Շարունակելով հայազգի օտարերկրյա քաղաքացիներին աջակցելու իր որդեգրած քաղաքականությունը, կառավարությունը փոխհատուցել է պետտուրքի գումարը՝ շուրջ 17 մլն դրամ հատկացնելով ՀՀ արտգործնախարարությանը:             Մեկ այլ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետության հայազգի քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի