06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փոխնախարարը դրական տրամադրվածների շարքից է

Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին,ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը 2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն անդրադաձավ նաև Ռիգայում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում ընդունված համատեղ հռչակագրին: «Հռչակագրում նշվում է նաև, որ Հայաստանի և ԵՄ-ի ապագա համաձայնագրի շրջանակի շուրջ ձեռք է բերվել ընդհանուր ըմբռնում, ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում իրենց համապարփակ համագործակցության հետագա զարգացման համար»,-տեղեկացրեց ԱԳ փոխնախարարը:

Նա հավելեց, թե 2014թ-ի տարեվերջից ՀՀ –ԵՄ նոր իրավական համագործակցության հաստատման շուրջ ԵՄ-ի հետ տեղի են ունեցել քննարկումներ: «Նախատեսվում է, որ Բրյուսելի հետ համագործակցության նոր համաձայանգիրը կներառի ինչպես քաղաքական երկխոսության՝ արդարադատության, միջազգային անվտանգության, այնպես էլ մի շարք ոլորտային և առևտրաարդյունբերությանն առնչվող մասեր»,-ասաց նա: Փոխնախարարը նաև հարկ համարեց տեղեկացնել, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՄ երկներին է ներկայացվել բանակցային մանդատի նախագիծը:

Նա հավելեց, որ Ռիգայի գագաթաժողովի համաձայնագրում ևս ամրագրվում է, որ նախատեսվում է վիզաների դյուրացման միջոցառումները շարունակել: Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ փոխնախարարին ուղղված հարցը Ռիգային էր վերաբերում: «Ռիգայի գագաթաժողովից հետո Եվրոպական ինտեգրացիոյով հետաքրքրվողների բանակը բաժանվեց երկու հատվածների՝ լավատեսերի և հոռետեսների: Լավատեսները վստահ են, որ մինչև տարեվերջ մենք կունենանք ՀՀ-ԵՄ իրավական հարաբերությունները կարգավորող նոր փաստաթուղթ, հոռետեսները պնդում են, թե սա հերթական իմիտացիոն գործընթացն է լինելու, և անհրաժեշտ պահին մեր ռազմավարական գործընկերը ուղղակի միջամտությամբ կկասեցնի ՀՀ-ԵՄ ռեսթարթ եղած նոր հարաբերությունները:

Ես կուզենայի իմանալ, դուք ո՞ր խմբին եք պատկանում, լավատեսների, թե հոռետեսների»,-հարցրեց նա՝ միաժամանակ նշելով, թե վստահ է, որ Եվրոպական խորհուդրը կտա բանակցություններ սկսելու մանդատը, քանի որ նա նույնպես շահագրգռված է այդ հարաբերությունների հաստատման համար: Նաիրա Զոհրաբյանը նաև հարցրեց, թե ինչքան ժամանակում կլինի նոր իրավական փաստաթուղթը:

Փոխնախարարը պատասխանեց, թե բնականաբար, ինքը լավատեսների շարքին է պատկանում: «Իրավունք էլ չունեմ այլ ձև մտածելու, որովհետև բավականաչափ աշխատանք է արվել և նախորդ շրջանում և նոյեմբեր ամսից սկած մեր հիմնական նպատակը եղել է համատեղելի տարրեր գտնելը»,-ասաց նա: Ըստ նրա՝ մտքերի փոխանական գործընթացը ընթացել է նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրի շուրջ և փորձել են ի մի բերել համադրելի տարերը՝ կապված ԵՏՄ-ի ՀՀ-ի անդամակցության պարտավորությունների հետ:

 «Կարելի է ասել՝ տրվել է դրական արձագանք, ունենք պատկերցում կառուցվածքի վերաբաերյալ, բայց ես չէի ցանկանա առաջ ընկնել»,-ասաց նա և հույս հայտնեց, որ բանակցություներ սկսելը սպասեցնել չի տա: Ինչ վերբերում է ռազմական գործընկեր երկրի դիրքորոշմանը, ապա Կարեն Նազարյանը նշեց. « ԵՄ-ի հետ ՀՀ-ի հարաբերություններն ուղղված չեն որևէ այլ երրորդ երկրի դեմ , տեղի են ունեում քննարկումներ, և ընդհանուր առմամբ մեր գործընկերները, այդ թվում նաև ռազմավարական գործընկնեը տեղյակ են մեր անելիքներից և ակնկալիքներից, և հուսանք, որ գործընթացը կունենա հաջող ընթացք»,-եզրափակեց Նազարայանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ