11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 23, 2015

Ծառուկյանի թիկնազորն առեւանգել է կեղծ «Պալաչին».Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ նախօրեին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արթուր Գեղամի Հարությունյան անուն-ազգանվամբ երկրորդ թեկնածուն, որին առաջադրել են Գագիկ Ծառուկյանը եւ իր թիմակիցները՝ Արթուր Հարությունյանի (Պալաչ) ձայները փոշիացնելու համար, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի թիվ 28 ԸԸՀ: Հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանը դիմումն ստանալուն պես առանձնացել եւ ինչ-որ զանգ  կատարել, […]

Պրծան.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայտնի «օֆշորային սկանդալի» քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Չնայած այս պատմության հետ բազմաթիվ անուններ հնչեցին, այդ թվում նաեւ՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, սակայն գործով անցնող միակ մեղադրյալը գործարար Աշոտ Սուքիասյանն է, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, մասնավորապես, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը յուրացնելու մեջ: Ընդունված […]

Բուռնաշը կասի իր խոսքը.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ձեւական է հաճախում խորհրդարան, անգամ քվեարկություններին չի մասնակցում: Պատգամավորը կոշտ ասելիք ունի, բայց՝ մայիսի 25-ից հետո, երբ պարզ կլինի հարկային մարմինների տուգանքները դատարանում վիճարկելու վերջնական որոշումը: Եթե այդ որոշումը լինի ընդդեմ իրեն՝ դա լուրջ հարված կլինի Աղաբաբյանի բիզնեսին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այնուամենայնիվ, համաներում կլինի.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մոտ 2 ամիս ակտիվորեն քննարկվող համաներման հարցը դարձյալ կարծես օրակարգում է: Նորից տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը, այնուամենայնիվ, որոշել է համաներում անել՝ մայիսի 28-ի առթիվ, պարզապես հրահանգված է այս մասին չխոսել, «ծիխարի»՝ անաղմուկ անել: ՔԿՀ-ներում ևս թեման ակտիվացել է: Ավելի վաղ նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրը վստահեցրել էր, թե այս պահին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի