11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 21, 2015

Էկոնոմիկայի նախարարությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում. Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ վերջին շրջանում ներիշխանական շրջանակներում վերսկսել են խոսակցությունները խոշորածավալ կադրային և համակարգի կառուցվածքային փոփոխությունների մասին:  «Դրանք պայմանավորված են ինչպես իշխանական տարբեր խմբավորումների միջև առկա քողարկված և բացահայտ պայքարով, այնպես էլ օբյեկտիվ հանգամանքներով և միջազգային տնտեսական կառույցների պահանջով: Այս առումով առավել ակտիվացել են խոսակցությունները, որ լուրջ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում ՀՀ էկոնոմիկայի […]

«Նաիրիտի» ղեկավարությունը բացահայտ կատարում է նախարարության «հականաիրիտյան» քաղաքականությունը. 168 ժամ

 «168 ժամ»-ը գրում է, որ ԱԺ-ում «Նաիրիտի» վերագործարկման հարցով ստեղծված ենթահանձնաժողովը մինչ օրս չի ստացել ՀԲ աուդիտի եզրակացությունը, որը վաղուց պատրաստ է ու ներկայացվել է կառավարությանը, և որը՝ որպես արդարացում ներկայացնելով՝ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է գործարանի վերագործարկման ոչ նպատակահարմարության մասին:  «Ուշագրավն այն է, որ ենթահանձնաժողովը չի ստացել նաև վերագործարկման՝ «Նաիրիտի» […]

Հայկական արտադրության գարեջուրը կթանկանա. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ մի քանի խանութներից երեկ ստացել են ահազանգ, որ Երևանի, Կոտայքի և Գյումրիի գարեջրի գործարանները համաձայնության են եկել իրենց արտադրած գարեջրերը (0.5 լիտրանոց) 35 դրամով կամ՝ մոտ 10 տոկոսով թանկացնելու մասին:  «Մատակարարները իրենց հաճախորդ-խանութներին զգուշացրել են, որ թանկացումը տեղի կունենա արդեն առաջիկա օրերին»,–գրում է թերթը։  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի