19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Էկոնոմիկայի նախարարությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում. Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ վերջին շրջանում ներիշխանական շրջանակներում վերսկսել են խոսակցությունները խոշորածավալ կադրային և համակարգի կառուցվածքային փոփոխությունների մասին: 

«Դրանք պայմանավորված են ինչպես իշխանական տարբեր խմբավորումների միջև առկա քողարկված և բացահայտ պայքարով, այնպես էլ օբյեկտիվ հանգամանքներով և միջազգային տնտեսական կառույցների պահանջով: Այս առումով առավել ակտիվացել են խոսակցությունները, որ լուրջ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ ընդհուպ մինչև նրա որոշ գործառույթների փոխանցումը այլ գերատեսչությունների: Նման կտրուկ գործողությունները պայմանավորված են վերոնշյալ նախարարության և անձամբ նախարար Կարեն Ճշմարիտյանի ոչ արդյունավետ գործունեությամբ, որի մասին բազմիցս իր դժգոհությունն է հայտնել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բանն այն է, որ էկոնոմիկայի նախարարության վրա մեծ պարտավորություններ էին դրված Հայաստանում բիզնես մթնոլորտը բարելավելու և դրսի բիզնեսմեններից ներդրումներ բերելու ուղղությամբ: Մինչդեռ, ինչպես ցույց տվեց կյանքը, այս ուղղությամբ աշխատանքները նաև էկոնոմիկայի նախարարության «ջանքերով» լիովին ձախողվեցին: Գրեթե տապալված են նաև Հայաստանում քիչ թե շատ տեսանելի արդյունաբերական ծրացրեր իրականացնելու իղձերը: Արդյունաբերություն ինչպես չկար, անպես էլ՝ չկա: Դե իսկ փոքր և միջին բիզնեսի մասին խոսելն անիմաստ է: Այս պայմաններում բավականին մշուշոտ են թե՛ Կարեն Ճշմարիտյանի մոտակա ապագան և թե՛ էկոնոմիկայի նախարարության գործունեության ձևաչափն առհասարակ»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ