Թբիլիսիում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի 5-րդ նիստը

2015 թվականի փետրվարի 12-ին, Թբիլիսիում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի “Հայարտուն” կենտրոնում, կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի 5-րդ նիստը՝ ընդլայնված կազմով: Բացի հանձնախմբի անդամներից, նիստի աշխատանքին հրավիրված էին նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային վարչությունների և Սակրեբուլոների նախագահները: Նիստի աշխատանքն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան […]