Նավթի գինը վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ հասել է 60 դոլարի

“Նորմանդական քառյակի”` Մինսկում տեղի ունեցած բանակցություններից անմիջապես հետո նավթի գինը շուկայում բարձրացել է: Այն հասել է մինչեւ 60.01 դոլարի` բարելի դիմաց: Դեկտեմբերից սկսած` նավթի գինն առաջին անգամ է, որ այսքան բարձրանում է, հայտնում է ТАСС գործակալությունը: Վերլուծաբանները նշում են, որ նավթի գնի բարձրացմանը իսկապես նպաստել են Մինսկի բանակցությունները, համաձայն որոնց` Ուկրաինայում փետրվարի 15-ից հրադադար կհաստատվի: […]