Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին

Հանրապետության նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանին հանդիպելու՝ և ՛՛Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի՛՛ բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը: Հանդիպման ֆորմատի հետ կապված այլ մանրամասներ առայժմ չեն պարզաբանվել: