11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Օդ ու ջրի պես անհրաժեշտ չէ՛՛

՛՛Հայ-թուրքական արձանագրությունները հետկանչման գործընթացը նոր-նոր է սկսվել, և դա չի նշանակում, որ մինչև վերջ կարող է գնալ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով նախագահի որոշման մասին՝ ԱԺ-ից հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները: Ըստ Բադալյանի՝ մի բան է, որ Ազգային ժողովից է դուրս բերվում այն, սակայն այդ արձանագրությունները դեռևս մնում են նախագահականում, որովհետև դրա տակ դրված են Հայաստանի իշխանությունների ստորագրությունները: 

՛՛Այդ արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու համար պետք է իշխանություններն իրենց ստորագրությունները դրանց վրայից վերցնեն, ոչ թե դրանք որպես փաստաթուղթ Ազգային ժողովից դուրս բերել, որովհետև կարելի է դուրս բերել ԱԺ-ից և տանել ԱԳ նախարարությունում պահել, զուտ շենքի հարցը չպիտի դրվի՛՛,-շեշտեց նա:

Բադալյանը նաև հարցնում է, թե արդյոք այն երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն, որ ջանքեր են թափել այս արձանագրությունների ստորագրման համար, համաձայն կլինեն այս գործընթացին: ՛՛Այս գործոնն էլ մենք պետք է հաշվի առնենք՛՛,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հիմա, երբ ՀՅԴ-ին ոչինչ չի խոչընդոտում կոալիցիա կազմել իշխող կուսակցության հետ, ապա մեր զրուցակիցն ասաց. ՛՛Հանրապետականները կարող են կոալիցիա կազմել ՀՅԴ-ի հետ, բայց ՛՛Դաշնակցությունը՛՛ բավական թուլացել է, հատկապես վերջին Ընդհանուր ժողովից հետո, որովհետև այնտեղ որոշ գործիչներ պահպանել են իրենց դիրքերը: ՀՅԴ-ն օրեցօր թուլացող կուսակցություն է և քաղաքական դաշտում նրա ազդեցությունը, եթե հանենք մեդիառեսուրսն, այնքան էլ մեծ չէ՛՛:

Բադալյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն այսօր հինգ մանդատ ունի, սակայն ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում, իսկ ԲՀԿ-ական պատգամավորներն էլ, որ լքել են խմբակցությունը, հավանաբար կաջակցեն ՀՀԿ-ի որոշումներին, և այս դեպքում.

՛՛Ինքն առանց այդ հինգ մանդատի էլ կարող է առաջ տանել իր նախագծերն Ազգային ժողովում, այսինքն՝ ՛՛Հանրապետականի՛՛ համար օդ ու ջրի պես անհրաժեշտ չէ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելը: Կլինի ավելի լավ, չի լինի, որևէ խնդիր չկա՛՛:  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ