03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաշինյանական իշխանությունը գնում է բանակի ավիրման ճանապարհով․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Փաշինյանական իշխանությունը գնում է բանակի ավիրման ճանապարհով` մտքում ունենալով միայն մեկ «փաստարկ»` պատերազմ չի լինի, որովհետև դա իրեն հավաստիացրել են Բաքվից ու Անկարայից:
Փաշինյանական խաղաղությունն ասվածը բուտաֆորիա է, որը փորձում են լցնել խոստումներով, միջազգային հարաբերություններում արժեք չունեցող հավաստիացումներով և ստի գերդոզավորմամբ:
Ցանկացած բանակցային գործընթացում, միջազգային շփումներում երկրի շահերի առաջ մղման, շանտաժի չենթարկվելու և խաղաղության հասնելու կարևոր երաշխիքը սեփական անվտանգության ապահովելու կարողությունն է:
Բանակը կրճատելով, մարտունակություն չապահովելով, զինված ուժերը շարքային «կանտոռի» վերածելով Փաշինյանը երկիրը վերածում է մանրադրամի, որի պայմաններում մեր երկրի ճակատագիրը որոշվում է ո´չ թե ներսում, այլ դրսում»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ