13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ  ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ։
Նիկոլիստները շարունակում են իրենց «սեւ գործը» ՝ քանդել ՀՀ անվտանգային, արժեքային ու արտաքին քաղաքական հիմքերը։
Նրանք քանդում են «պատմական ու ազգային կաղապարներ» , Հայաստանը հանում ՌԴ -ի հետ անվտանգային միասնական համակարգից  ու սահուն տանում են վիլայեթացման։
Ամեն ինչ շատ պարզ է։
Կամ ՌԴ-ի հետ ես նույն անվտանգային համակարգում,կամ՝ Թուրքիայի։
Չկա հենց այնպես NATO մեր տարածաշրջանում,կա՝ NATO-ի անդամ Թուրքիա,որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը ,բայրաքթարներով ոչնչացնում մեր տղաներին,բլոկադայի ենթարկում ՀՀ-ին։
Սա այն Թուրքիան է,որ Նիկոլի խոսքերով «գալիս է տարածաշրջան՝ավարտին հասցնելու ցեղասպանությունը»։
Հիմա ի՞նչ,Նիկոլը որոշե՞լ է դաշնակցել այն Թուրքիայի հետ ,որը ցեղասպանությունն ավարտին է ուզում հասցնել։
Հ.Գ. Անհնար է սպանել մի ժողովրդի,որը չի ուզում մեռնել։
Անատոլ Ֆրանս։
Որոշումը ժողովրդինն է…»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ