13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Համալսարանի բարձրագույն պարգեւին արժանանալը մեծ պատիվ է.Գալուստ Սահակյան

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է բուհ՝ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հանդիսավոր միջոցառմանը համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խորհրդարանի ղեկավարին հանձնել է Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալ: «

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է բուհ՝ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հանդիսավոր միջոցառմանը համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խորհրդարանի ղեկավարին հանձնել է Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալ: «Համալսարանի բարձրագույն պարգեւին արժանանալը մեծ պատիվ է»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու հավելել, որ այն պարտավորեցնող լինելուց բացի առանձնահատուկ խորհուրդ ունի: Օրենսդրի ղեկավարը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ պետության շարժիչ ուժը բուհական համակարգն է, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանը այն շտեմարանն է, որտեղ պատրաստվում են ապագա մանկավարժները: Իսկ որպես կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանն իր գործընկերներին ուղղված խոսքում եւս մեկ անգամ վերահաստատել է, որ իր համար ամենաբարձր պաշտոնը եղել եւ մնում է մանկավարժի կոչումն ու ընդգծել, որ համալսարանը գտնվելու է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը ձեռնունայն չէր այցելել համալսարան: Խորհրդարանի ղեկավարը գիտության, կրթության ոլորտում ներդրած մեծ եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար բուհի 15 դասախոսի պարգեւատրել է ԱԺ պատվոգրով: 

»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու հավելել, որ այն պարտավորեցնող լինելուց բացի առանձնահատուկ խորհուրդ ունի: Օրենսդրի ղեկավարը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ պետության շարժիչ ուժը բուհական համակարգն է, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանը այն շտեմարանն է, որտեղ պատրաստվում են ապագա մանկավարժները: Իսկ որպես կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանն իր գործընկերներին ուղղված խոսքում եւս մեկ անգամ վերահաստատել է, որ իր համար ամենաբարձր պաշտոնը եղել եւ մնում է մանկավարժի կոչումն ու ընդգծել, որ համալսարանը գտնվելու է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը ձեռնունայն չէր այցելել համալսարան: Խորհրդարանի ղեկավարը գիտության, կրթության ոլորտում ներդրած մեծ եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար բուհի 15 դասախոսի պարգեւատրել է ԱԺ պատվոգրով: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ