13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարների հանդիպումը

Փետրվարի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Խորվաթիայի արտգործնախարար Վեսնա Պուսիչին։ Նախարարները անդրադարձան տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, կարևորեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը Վեսնա Պուսիչին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։ Երկխոսությունը շարունակելու նպատակով նախարար Պուսիչը […]

Դժվարանցանելի են Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն: Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մերկասառույց է: Ողջ գիշերվա ընթացքում տեղացած առատ ձյան, սաստիկ գետնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու […]

“Կիսադատարկ փոքրիկ դահլիճում Ալիևը կրկին սպառնալիքներ էր հղում Հայաստանին ու ողջ աշխարհին”

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին: “Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի աշխատանքներին եմ հետևում, բավական հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում։ Բնականաբար` հիմնական թեման Ուկրաինան է, բայց մեկումեջ մեր տարածաշրջանի խնդիրներին էլ են անդրադառնում։ Բայց այն ինչ տեղի է ունեցել “Ուկրաինայից բացի. Չլուծված հակամարտություններ Եվրոպայում” խորագրով քննարկման ընթացքում այլ կերպ քան “օբիժեննիկների հավաք” […]

Աստվածային հրաշքով փրկվեց

2006 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած սարսափելի ավտովթարից հետո հրաշքով կենդանի մնաց միայն նա՝ Նարինեն: Սակայն Նարինեն շարունակում է հոգեպես և ֆիզիկապես զգալ  դաժան ավտովթարի հետքերը: Աշխարհում նրա մասին իմացան, որպես ՛՛Աստվածային հրաշքով փրկված հրեշտակի՛՛: Նարինեի հավատը, սակայն ամուր է: Նա վստահ է, որ ինքը մի օր բոլորի նման ամուր կկանգնի հողին և կքայլի առաջվա նման: […]

Առևանգված Արտակին բազմաթիվ վնասվածքներով թողել են տան մոտ

“Շրջանառության հարկի մասին” օրենքի դեմ պայքարող ակտիվիստ ԲՀԿ-ական  Արտակ Խաչատրյանին այսօր երեկոյան  անհայտ անձինք ծեծված վիճակում թողել են տան դռան առջեւ եւ հեռացել։ Այդ մասին լրագրողներին հայտնեց  Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմը Խաչատրյանը Կառավարության շենքի մոտ , որտեղ առեւանգված Արտակ Խաչատրյանին գտնելու եւ մեղավորներին պատժելու պահանջով հավաքվել էին մի քանի տասնյակ առեւտրականներ։ Արտյոմ Խաչատրյանը նշեց, որ […]

Ուինսթոն Չերչիլլ. Պարզ անկատարություն

Մոտ 50 տարի առաջ ԶԼՄ-ները պարզապես հեղեղված էին պարոն Չերչիլլի գովասանքներով. պատերազմական տարիների վարչապետին են վերագրվում բրիտանական հասարակության և պաշտպանական հիմնարկությունների  հաջողությունները Երկրորդ աշխարհամարտի ամենախավար օրերին, գրում է interpress.am-ը` National interest-ին հղումով: Մասնավորապես, 1965-ին Սառը պատերազմի թեժացումից շատ քիչ ժամանակ անց, թվում է, տեղին էր հիշել դարի կեսերին Չերչիլլի ունեցած  կարևոր դերը բռնակալության դեմ դեմոկրատիայի […]

Դիետաները չբերություն են առաջացնում. խորհուրդներ /վիդեո/

Դիետաներ պահում են ամբողջ աշխարհում: Սակայն շատ է խոսվում, որ դիետաները վտանգավոր են առողջության համար, կարող են չբերություն առաջացնել: Henaran.am-ի հետ զրույցում դիետոլոգ Հասմիկ Աբովյանն անդրադարձավ դիետաներին, տվեց խորհուրդներ ու պարզաբանումներ: Դիտեք՝ տեսանյութը:

Քրդերն ու թուրքերը սպանում էին գնդակներով, կացիններով ու խանչալներով

Միքայել Ղուկասյանի վկայությունը   25 հունվարի 1917 թ., Ձիթհանքով   Բայազետի Ալաշկերտ գավառում կոտորածի և գաղթի մասին Միքայել Ղուկասյանն է պատմում: Ռուս-թուրքական պատերազմի հայտարարվելուն պես թուրքական իշխանության որոշումով սովորական տուրքերին ավելացել է նաև զորքի համար հագուստի և ուտելիքի համար պատերազմական տուրքը, գրում է armeniangenocide100.org-ը: Երբ ռուսական զորքը Մոլլա Սուլեյման գյուղ  է հասել, հետապնդել է քրդերին […]

Վիճաբանություն և կրակոցներ Մեծամորում

Մեծամորում հրազենային վնասվածք ստացած քաղաքացու և նշված քրեական գործով հետախուզվող Արթուր Տոնոյանի մասին ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր: Հետախուզվողի մասին հայտարարություն էր տրվել: Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի