Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին

Փետրվարի 7-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Իվիցա Դաչիչի հետ։ Նախարար Նալբանդյանը շնորհավորեց սերբ գործընկերոջը՝ հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահ դառնալու կապակցությամբ, և Հայաստանի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման գործում։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության […]