10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 27, 2015

Մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների հաջորդականությունը փոխվելու է

Տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվելու է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդելու է «կանաչ» ազդանշանը: Վարորդներին հորդորում ենք երթևեկությունն սկսել միայն լուսացույցի «կանաչ» ազդանշանի միացման […]

Բեռլինի խորհրդարանում կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բեռլինում կոչ են անում ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Փետրվարի 26-ին Բեռլինի պատգամավորների պալատում` խորհրդարանում, տեղի ունեցավ Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառում, ինչպես Henaran.am-ի թղթակիցը հայտնում է Բեռլինից: Այն կազմակերպել էին Գերմանիայում ՀՀ դեսպանությունը, Բեռլինի հայ համայնքն ու «Ցեղասպանություն 1915- Գերմանիա» նախաձեռնությունը: Որպես բանախոս հրավիրված էր Պոտսդամի համալսարանի «Մոզես Մենդելսոն» կենտրոնի տնօրեն պրոֆ. Յուլիուս Շյոփսը: Վերջինս […]

Թույլատրել են ամուսնական դավաճանությունը

Հարավային Կորեայի Գերագույն դատարանը որոշել է չեղարկել ամուսնական դավաճանության համար պատիժը, որն ընդունվել էր 1953 թվականին: Դատավորներն իրենց որոշումը պատճառաբանել են նրանով, որ պետությունը չպետք է խառնվի քաղաքացիների անձնական կյանքին: Սկսած 2008 թվականից` երկրում ամուսնական անհավատարմության համար 5 500 հոգի է դատապարտվել: Նշենք, որ անհավատարմության համար պատիժը 2 տարվա ազատազրկումն է:

«Տարբեր գործընթացներ են»

 ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը չի կարծում, որ ԲՀԿ-ի հետ վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները նույնն են, ինչ կատարվեց ՕԵԿ-ի ու նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ, երբ դարձան ընդդիմություն:  «Տրամագծորեն տարբեր գործընթացներ տեղի ունեցան, վերջին օրերի ցնցումները ցույց տվեցին, որ հաշված ժամերի ընթացքում երկու քաղաքական ուժերի մեջ հայտարարություններ եղան, «պատերազմ», չարիքների հետ կապված փոխադարձ […]

Հռոմի պապի անձնական նամակը քաղաքական սկանդալի առիթ է դարձել

Հռոմի պապի անձնական, էկեկտրոնային նամակը` ուղղված իր արգենտինացի ընկերոջը, քաղաքական սկանդալի առիթ է դարձել: Արգենտինայում թմրամոլության դեմ ակտիվ պայքարող “Alameda” ընկերության ղեկավար Գուստավո Վերեին ուղղված իր նամակում Հռոմի պապը գրել է. «Մենք դեռ ժամանակ ունենք, որպեսզի Արգենտինայի «մեքսիկանացումը» վերցանենք»,- հայտնում է РИА Новости-ն: Այս նամակի բովանդակությունը հայտնի է դարձել, եւ Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Խոսե […]

Ժամանակ տանք, առանց այն էլ շատ են խփում

«Թե ինչպիսին կլինի մեր համագործակցությունը, դա կախված է ԲՀԿ-ից, որովհետև որոշակի պատասխաններ դեռ ԲՀԿ-ը չի տվել, թե ինչ որակով, ինչ քանակով, ինչ ուժգնությամբ շարունակելու են պայքարը ռեժիմի դեմ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյաննը: «Կարծում եմ, որ ժամանակ պետք է տանք, մինչև ԲՀԿ-ն այդ հարցի պատասխանը տա: Մինչ այդ մենք մեր գործն […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածիհամաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին,կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Ցեղասպանության հարցում Օբաման կիսում է Հրանտ Դինքի մոտեցումը. Ամերիկայի ձայն /վիդեո/

Սեփական պատմության գիտակցումը բարդ, բայց անհրաժեշտ գործընթաց է, որը մի օր տեղի է ունենալու նաեւ Թուրքիայում, կարծում են ամերիկյան փորձագետները, տեղեկացնում է Ամերիկայի ձայն-ը: Մանրամասները` Ամերիկայի ձայնի տեսանյութում:

Գասպարին պառկեց դատախազության մոտ /վիդեո/

Այս պահին ՀՀ դատախազության շենքի մոտ շարունակվում է «Ի պաշտպանություն Ավետիսյանների ընտանիքի» բողոքի ակցիան: Ակցիայի հենց սկզբից քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկեց: Նա ձեռքին ունի «Գյումրիի ողբերգությունը միայն Ավետիիսյանների ու գյումրեցիների խնդիրը չէ» վերտառությամբ պաստառ: Քաղաքացիները պահանջում են արագ բացահայտել գործը, հանձնել Պերմյակովին Հայաստանին:  Մանրամասները`տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի