10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Բանկային սնանկացումներ կունենանք. 168 ժամ

՛՛Մենք հիմա բարդ իրավճակում ենք: Խնդիրը տնտեսությունից տեղափոխել են բանկային համակարգ: Երկար շարունակվելու դեպքում բանկային համակարգում սնանկացումներ կունենանք, որը մեզ բոլորովին պետք չէ: Բնականաբար, ԿԲ-ն պետք է վաղ թե ուշ վերանայի այս գործիքը: Բայց եթե դրամն ազատ թողնեն, 1 դոլարի փոխարժեքը կարող է հասնել 650-730 դրամի, և առաջին խնդիրը կառաջանա ներմուծվող գազի գնի հետ կապված, […]

Պերմյակովից վերցվել են արյան և մեզի փորձանմուշներ 10 օր անց. 168 ժամ

ՀՀ քննչական կոմիտեից պատասխանելով ՛՛168 ժամի՛՛ թղթակցի գրավոր հարցմանը՝ հայտնել են, որ Վալերի Պերմյակովից 2015թ. հունվարի 21-ին վերցվել են արյան և մեզի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ: Ընդհանրապես արյան և մեզի փորձանմուշներով տոքսիկաքիմիական փորձաքննության արդյունքում հնարավոր է պատասխանել նաև հարցերին՝ արդյոք դրանցում ալկոհոլի կամ թմրանյութի առկայություն կա՞, թե՞ ոչ, եթե՝ այո, ի՞նչ քանակությամբ, արդյոք […]

Ուր է անհետացել Գագիկ Խաչատրյանը. Հայկական ժամանակ

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը անցած տարվա վերջին հրավիրված ասուլիսից հետո այլևս հրապարակային որևէ միջոցառման չի մասնակցել: ՛՛Հայկական ժամանակի՛՛ տեղեկություններով՝ նա երկարատև արձակուրդում է: Ըստ այդ տեղեկությունների՝ նա ներկայումս արտերկրում է, որտեղ ոտքերի անոթների հետ կապված բարդ և թանկարժեք վիրահատությունների է ենթարկվում: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ԱԺ-ից բացակայությամբ ռեկորդակիրները. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ ներկայացնում է ԱԺ-ից ամենաշատ բացակայած պատգամավորների ցուցակը: Պաշտոնական տվյալներով ևս, բացակա պատգամավորների ցանկը գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վեցերորդ նստաշրջանում տեղի է ունեցել 133 քվեարկություն և գրանցում: Ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության տրամադրած տվյալների՝ Ծառուկյանն ունի 133 բացակա: ԲՀԿ խմբակցության ղեկավարն ամբողջ նստաշրջանի ընթացքում որևէ նիստի չի ներկայացել: Ընդհանրապես, […]

Աղջիկն ընկել է ժայռից ամուսնության առաջարկ ստանալուց անմիջապես հետո

Իսպանական Իբիցա կղզում աղջիկն ընկել է ժայռից այն բանից հետո, երբ նրա սիրելին նրան ամուսնության առաջարկություն է արել: Բուլղարիայի 29-ամյա բնակչուհին եկել էր կղզի, քանի որ նրա սիրելին այդտեղ մատուցող էր աշխատում: Տղան աղջկան հրավիրել էր զբոսանքի ժայռի վրա, որտեղից երեւում էր մայրամուտը: Հենց այդտեղ էլ տղան նրան առաջարկություն է արել, ինչից հետո, ուրախությունից թռչկոտելով, […]

Մարկ Շագալը եւ Վալենտինոյի նոր հավաքածուն /ֆոտոշարք/

Փարիզում ընթացող Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում հանրահայտ Valentino-ի դիզայներները ներկայացրել են գարուն-ամառ 2015 հավաքածուն: Այս հավաքածուն բացառիկ է նրանով, որ դիզայներն այն ստեղծելիս օգտագործել են հանրահայտ նկարիչ Մարկ Շագալի ստեղծագործությունները: Հենց Շագալի հիասքանչ կտավներն են դարձել հավաքածուի գլխավոր թեման: Զգեստները փայլել են իրենց յուրահատկությամբ ու նրբաճաշակությամբ:

Եվ սիրո գործերում կունենաք հաջողություն. Արմեն Աշոտյան /վիդեո/

Հայ հայտնի մարզիկները, քաղաքական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն սկսել են շնորհավորել Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, որն այս տարի նշվում է հունվարի 31-ին: Ներկայացնում ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորանքը:

Թուրք ռեժիսորը Երեւանում ներկայացրել է իր “Սպի”-ն

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր “Մոսկվա” կինոթատրոնում պետական հանձնաժողովի անդամների և այլ հյուրերի հետ ներկա է գտնվել գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված “Սպի” ֆիլմի պրեմիերային: Ֆիլմը հանդիսատեսին փոխադրում է 1915 թիվ … Մարդին բնակավայրում թուրքական ոստիկանությունը մի գիշերում […]

Հաշմանդամ աղջիկը ձախ ոտքով վեպ է գրել /ֆոտո/

21-ամյա չինուհի Խու Հուեուանը ով ուղեղային պարալիչով է տառապում, գրեթե չի կարողանում շարժվել: Սակայն աղջկան հաջողվել է գիրք գրել, որը նա գրել է ձախ ոտքով: Գրքում 60 հազար բառ կա, տեքստը աղջիկը հավաքել է նոթբուքի վրա` ձախ ոտքով: Խուն ասել է, որ հաշմանդամությունն իրեն համբերատար լինել է սովորացրել, ինչն էլ օգնել է գրել իր գիրքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի