06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ-ից բացակայությամբ ռեկորդակիրները. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ ներկայացնում է ԱԺ-ից ամենաշատ բացակայած պատգամավորների ցուցակը: Պաշտոնական տվյալներով ևս, բացակա պատգամավորների ցանկը գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վեցերորդ նստաշրջանում տեղի է ունեցել 133 քվեարկություն և գրանցում: Ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության տրամադրած տվյալների՝ Ծառուկյանն ունի 133 բացակա: ԲՀԿ խմբակցության ղեկավարն ամբողջ նստաշրջանի ընթացքում որևէ նիստի չի ներկայացել:

Ընդհանրապես, ԲՀԿ-ական պատգամավորները սույն ցանկում ռեկորդակիր են: Ռուբեն Գևորգյանն, օրինակ, ունի 100 բացակա, Ծառուկյանի խնամի, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի հայրը՝ Մուրադ Գուլոյանը՝ 96 բացակա: 96 բացակա ունի նաև Կարո Կարապետյանը (Յուվեցի): Հաջորդը ԲՀԿ-ական բացակաների ցանկում Մելիք Մանուկյանն է, ով ունի 85 բացակա: ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը 133 քվեարկություններից 81-ին ներկա չի եղել: Հետո ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն է՝ 80 բացակայով: Մի խոսքով, ցուցակում ԲՀԿ-ն զբաղեցնում է իր ծանրակշիռ տեղը և առաջատարն է բացակաների առումով:

ՀՀԿ-ականների ցուցակում բացակաների առաջին հորիզոնականում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է: Նա 133 քվեարկությունից 76-ից բացակա է եղել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ