16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Բանկային սնանկացումներ կունենանք. 168 ժամ

՛՛Մենք հիմա բարդ իրավճակում ենք: Խնդիրը տնտեսությունից տեղափոխել են բանկային համակարգ: Երկար շարունակվելու դեպքում բանկային համակարգում սնանկացումներ կունենանք, որը մեզ բոլորովին պետք չէ: Բնականաբար, ԿԲ-ն պետք է վաղ թե ուշ վերանայի այս գործիքը: Բայց եթե դրամն ազատ թողնեն, 1 դոլարի փոխարժեքը կարող է հասնել 650-730 դրամի, և առաջին խնդիրը կառաջանա ներմուծվող գազի գնի հետ կապված, որը միջպետական համաձայնագրում ֆիքսված է ոչ թե միջազգային բանաձևով, ինչպես ամբողջ աշխարհում է գազի գինը կապված նավթի գնի հետ, այլ, չգիտես ինչու, պայմանավորվում է Օրենբուրգի մարզում գործող գազի գնի հետ: Ու եթե դրամն արժեզրկվի, գազը թանկանալու է՛՛,- ՛՛168 ժամ՛՛-ի թղթակցին ասել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը:

Ըստ Է. Սանդոյանի՝ պետք է որակական լուծումներ գտնել, բանկային գործունեության կարգավորման ժամանակից մեխանիզմներ ներդնել, այնինչ ԿԲ-ն ճիշտ հակառակն է անում:

՛՛ԿԲ-ն հայտարարում է, որ պետք է 5-6 բանկ: Նույնն է թե` վաղը կառավարությունը որոշում կայացնի, թե 2 հա-ից պակաս մակերեսով խանութները լուծարում է, կամ՝ ռեստորանը պետք է ունենա 1000 նստատեղից ոչ պակաս, կամ էլ՝ ՀՀ քաղաքացին պետք է ունենա 100 կգ-ից ոչ պակաս կշիռ, դրանից նվազն իրավունք չունի քաղաքացիության: Այսինքն, ՛՛մեծ՛՛՝ նշանակում է` վստահելի՞, ՛՛խոշոր՛՛` նշանակում է՝ լա՞վ: Ո՞վ ասաց, որ խոշոր բանկը լավ բանկ է: Եվ հետո, դա շուկան պետք է որոշի: Էլ չասեմ, որ 2000-3000 որակյալ աշխատատեղ ենք կորցնելու, որոնք լուրջ մասնագետներ են, ուսում ստացած, վերապատրաստում անցած, փորձ ունեցող: Մեր համակարգը վատը չէ, իսկապես լավն է: Ամեն մի բանկը Հայաստանի մասնիկն է, դնում են ու գնդակահարում: Ինչո՞ւ՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ