12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Դարիս անամոթությունը

Հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության մեջ կասկածվող, այդ օրը գլխավոր քիլլերի հետ անհայտ բովանդակությամբ զրույց ունեցած, “թրաշված չլինելու պատճառով” ժողովրդին ուղերձով չդիմած, արտաքին/ռուսական հետքով այդ հանցագործությունը Աղվան Հովսեփյանի ձեռքերով պարտակած, Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների վրա “կայծակնային առաջանցիկ գործողություններով” հարձակված, մեր սեղանին 10 զոհեր դրած ու պետական սուգ չհայտարարած, Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը խորացրած մարդը, ով 10 տարի […]

Պորոշենկոն հաստատել է Դոնբասի վրա հարձակման նախագիծը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախօրեին արտահերթ ժողով է իրականացրել ուժայինների հետ, որոնք վերադարձել են Դոնբասի մարտերից: Արդյունքում որոշվել են Դոնբասի վրա հարձակման հետագա քայլերը, հայտնում է ТАСС-ը: «Մենք բոլոր գործողությունների մասին պայմանավորվել ենք: Եթե թշնամին չի ցանկանում հրադադար պահպանել, մենք ատամներին կխփենք»,- հայտարարել է Պորոշենկոն:

Նախագահը բավարար է գնահատել կառավարության աշխատանքը

Հունվարի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ այս տարվա անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը: Նիստում հաստատվել են 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այն մշակվել է՝ հաշվի առնելով  պետական կառավարման մարմինների առաջարկությունները՝ հիմքում ունենալով կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը նշել է, որ ընթացիկ տարվա միջոցառումների ընտրությունը […]

՛՛Եկեք ՊՆ-ին չխանգարենք՛՛

– Ո՛չ, ոչ մի պատերազմի մասին խոսք չկա: Ադրբեջանը խաղեր է խաղում: Մեզ համար պարզ է, որ նրանք էլ պատրաստ չեն պատերազմի, դե դա մի տարի առաջ էլ էր պարզ: Մի երկու օր սպասեք, ամեն ինչ կկարգավորվի: Մեծ գործողություն է իրականացվում մեր Պաշտպանության նախարարության կողմից, իրենց եկեք չխանգարենք, թողնենք թող աշխատեն:Աշխատեք քիչ գրել ամեն ինչի […]

Որ պաշտոնյաներն են հայտնվել ՛՛Սև ցուցակում՛՛

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանական ծրագրերի ղեկավար Գևորգ Հայրապետյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց ՛՛Սև ցուցակում՛՛ հայտնված պաշտոնյաների ու կառույցների անունները: Տեղական ինքնակառավարման մարմինները ՛՛Սև ցուցակում՛՛ են հայտնվել հարցումներն անպատասխան թողնելու համար, իսկ նախարարություններն էլ հայտնվել են անհիմն պատասխանների համար: ՏԱ ժամկետներնը խախտած պաշտոնյաներն են՝  Արմեն Երիցյան – ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար  Հասմիկ Պողոսյան – […]

Որոշակի համաձայնության եկել ենք. Միհրան Պողոսյանն իր ու ՛՛Սթարի՛՛ սեփականատիրոջ հետ կապված պատմությունից /վիդեո/

 ‘’Կային որոշակի շենք-շինություններ, որոնք տրված էր վարձակալության տարբեր տնտեսվարող սուբյեկտների: Պարզապես տվյալ դեպքում եղել էր պայամանագիր, որի ժամանակ պետք է կատարեին պատարավորություններ, և այդ պարտավարությունները չի կատարել որպես քաղաքացի, և դիմել է դատարան’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք գումարային վեճ է ունեցել ՛՛Սթար՛՛ խանութների ցանցի սեփականատեր […]

Պերմյակովը հոգեբուժական փորձաքննություն կանցնի. ռուսական զլմ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության կենթարկվի: Այդ մասին ռուսական Интерфакс գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ իրենց աղբյուրները:  «Նշանակված են մի շարք դատա-քրեագիտական փորձաքննություններ։ Շուտով կանցկացվի հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն, որը նման հանցագործությունների պարագայում նախատեսված է օրենքով»,- ասել է աղբյուրը, գրում է INTERFAX.RU-ն: Գործակալության աղբյուրն ասել է նաեւ, որ […]

Մեր ժամանակի հերոսը. երեք երեխաների հայր զինվորին հուղարկավորեցին

Արման Ուդումյանի հուղարկավորությանը ողջ գյուղն էր ներկա: Արցունքներին փոխարինելու եկած հավատի ու վստահության կոչ հնչեց Մովսես գյուղի հոգեւոր հովիվ Տեր Աբելի շուրթերից: Քահանան կենաց ու մահու պայքարի ու Արմանի` դեռւես չհուղարկավորված դիակի մոտ հավաքեց Չորաթան գյուղի բնակիչներին: Մշակույթի տան դռները բաց էին հայրենանվեր հայորդու առաջ ցավոք վերջին անգամ: “Ահա այսքան դաժանություն կա չարիքի մեջ, որովհետեւ […]

Արտգործնախարարն ընդունեց Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին

Հունվարի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ Նախարար Նալբանդյանը պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի