14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պերմյակովը հոգեբուժական փորձաքննություն կանցնի. ռուսական զլմ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության կենթարկվի: Այդ մասին ռուսական Интерфакс գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ իրենց աղբյուրները: 

«Նշանակված են մի շարք դատա-քրեագիտական փորձաքննություններ։ Շուտով կանցկացվի հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն, որը նման հանցագործությունների պարագայում նախատեսված է օրենքով»,- ասել է աղբյուրը, գրում է INTERFAX.RU-ն:

Գործակալության աղբյուրն ասել է նաեւ, որ դատական բժիշկները պետք է որոշեն զինծառայողի հոգեկան վիճակը, եւ որ բոլոր փորձաքննությունները անցկացվելու են   Հայաստանում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Նա ասել է նաեւ, որ Պերմյակովին պաշտպանում է ռուս փաստաբան, ով ապրում է Հայաստանում, սակայն նրա ինքնությունը չի բացահայտվում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ