13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 22, 2015

Վարդան Պետրոսյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

 Շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) նրան ՛՛ապօրինի կալանքի տակ պահելու համար՛՛: Նրանք դերասանին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը համարում են ապօրինի, քանի որ հանցագործությունը ապացուցված չէ, իսկ Վարդան Պետրոսյանը, ազատության մեջ գտնվելով, չի կարող խոչընդոտել դատաքննությանը: Ի սկզբանե, ինչպես պնդում են Պետրոսյանի փատաբանները, […]

Ազգային ժողովը, գլխավոր դատախազի մասնակցությամբ, այսօր փորձեց խնդրի պատասխանները հնարավորինս իրավական հարցերի շրջանակում ստանալ. Հ. Նաղդալյան

՛՛Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին՛՛ թեմայով ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումներն այսօր բուռն ընթացք ունեցան, մի քանի ընդդիմադիր պատգամավորներ դատախազի պարզաբանումները անիմաստ համարեցին և հարց բարձրացրեցին՝ թե ինչու ներկա չեն ԱԱԾ պետը, ԱԳՆ ղեկավարը, որոնց իրավասության տակ է այս փուլում ընթանում իրավական պրոցեսը:  Խնդրի պարզաբանման համար դիմեցինք լսումներին […]

Նախագահի հրամանագրով Արման Ուդումյանը հետմահու պարգեվատրվել է Մարտական ծառայության մեդալով

 Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է, գրում a1plus.am-ը: Ինչպես ՛՛Ա1+՛՛-ի մարզական լրագրողին այդ մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հրանտ Ենոքյանը, անվանի մասնագետը երեկ Էրեբունու հիվանդանոցում սրտի ստենդավորման է ենթարկվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այսօր Լեւոն Ջուլֆալակյանն արդեն տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ: Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր […]

Ինչքա՞ն կլինի Հայաստանի տնտեսական աճը. նախարարը խուսափեց /վիդեո/

“Մենք մակրոտնտեսական կանխատեսումով, ըստ մեր գործառույթների, ընդհանուր առմամբ չենք զբաղվում: Հիմա նայում ենք զուտ արտադրական ձեռնարկությունների մասով, արտահանման ծավալների մասով, գոյություն ունեցող միջազգային շուկայում ազդեցությունների մասով, որքան որ առանձին սուբյեկտների վրա ազդեցություն կունենա: Առանձին-առանձին ամեն ընկերության հետ տարվում է աշխատանք, այսինքն, այն ընկերությունների, որոնք ունեն արտահանման պոտենցիալ: Ոլորտային քննարկումների ժամանակ նույնիսկ մասնակի խնդիրներով անդրադառնում էինք: […]

Հեպատիտ C-ով վարակվածների գործը իրավապահների վարույթում է /վիդեո/

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության հունվարի 22-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով վարակված  հիվանդների հարցին: Բոլոր վարակվածները ապահովագրված են: “Կոնկրետ այդ հիվանդները ապահովագրված են եւ նրանց բուժումը բարձր մակարդակով պետք է իրականացվի”,-ասաց նախարարը:  Միեւնույն ժամանակ նախարարը խորհուրդ տվեց, չշտապել եզրահանգումներ անել,  որ հիվանդանոցային հիգիենայի խախտման մեջ […]

Ինչո՞ւ են զանգում քաղաքապետարան

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով ստացվել է 149 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 120-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 29 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 67 հեռախոսազանգ, որոնցից 53-ին լուծում է տրվել, իսկ […]

Ռուսլան Բաղդասարյանն ընդունեց մանկապարտեզների սնունդ մատակարարողներին

“Մանկապարտեզներ հաճախող 1500 երեխաները ոչ մի բանով չեն տարբերվում իմ երեխաներից, ձեր երեխաներից, այնպիսի սննդով ապահովենք, ինչ մերոնց կտայինք”,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ Դավթաշենի մանկապարտեզների սննդի մատակարարման  մրցույթում  հաղթող ճանաչված  ընկերությունների հետ հանդիպման ժամանակ: Նախ Ռուսլան Բաղդասարյանը շնորհավորեց նրանց հաղթելու կապակցությամբ, այնուհետև քննարկվեցին հետագա աշխատանքի վերաբերյալ որոշակի հարցեր: […]

Մոր եւ որդիների դիերը 2 տարի մնացել են բնակարանում

Սախալինի ոստիկանությունը քննում է ընտանիքի 3 անդամների տարօրինակ մահվան հանգամանքները: Օրերս տեղի բնակարաններից մեկում ոստիկանները հայտնաբերել են 58-ամյա տանտիրուհու եւ 1976 ու 1984 թվականներին ծնված նրա որդիների դիերը: Դատաբժշկական փորձաքննությունը չի կարողացել պարզել ընտանիքի մահվան հանգամանքները, հայտնում է SakhalinMedia-ն: Տանը հայտնաբերվել է նաեւ մահվանից առաջ գրված նամակ, որը գրվել է 2013-ին: Փորձաքննությունը պարզել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված