13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 20, 2015

ԲՀԿ-ը հետաձգում է

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացնում է. Սիրելի հայրենակիցներ Ինչպես գիտեք, այսօր՝ հունվարի 20-ին, պետք է կայանար ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը: Երեկ, սակայն, մեր հասարակությունը ցնցվեց տխուր լուրից. հնարավոր չեղավ փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Անասելի ցավն ու վիշտը բոլորիս սրտերում է։ Երեկ ուշ գիշեր խորհրդաժողովի կազմկոմիտեն որոշում կայացրեց՝ հետաձգել խորհրդաժողովի աշխատանքները: […]

Այսօր կկայանա փոքրիկ Սերյոժայի հոգեհանգիստը

Երեկ երեկոյան Երևանի Ազատության հրապարակում, Գյումրիում, Վանաձորում և հանրապետության այլ վայրերում ու նույնիսկ հանրապետությունից դուրս կազմակերպվել էր մոմավառություն փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգու հանգստության համար:  Նշենք, որ այսօր Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում  կլինի փոքրիկի հոգեհանգիստն, իսկ վաղը՝ հուղարկավորությունը:

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հունվարի 21-ին կայանալիք Աֆղանստանում ՆԱՏՕ֊ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին:

“Ցավոք, հրաշք տեղի չունեցավ”

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Մինչև վերջին րոպեն մենք բոլորս հույս ունեինք և աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, չնայած մենք բոլորս սպասում ու հավատում էինք: Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան […]

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:                                                                                                                                                                          Ճանապարհաշինարարների կողմից կատարված աղով, ավազով մշակման աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքի մերկասառույցը մաքրվել է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  

Ծառուկյանը մեր ժողովրդին պետք է փրկի իր նախագահ դառնալու վտանգից. Հրապարակ

“Մուլտի գրանդ” նորակառույց հյուրանոցում այսօր տեղի է ունենալու Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը, որը չունի հստակ օրակարգ, սակայն նպատակը մեկն է` ձեւավորել ընդդիմադիր բեւեռ ու ԲՀԿ ղեկավարին հռչակել բեւեռի առաջնորդ: Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ ՀԱԿ-ը որեւէ առանցքային գործիչ այդ միջոցառմանը չի ուղարկելու, ամենայն հավանականությամբ` բացակա կլինի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, թեեւ, “Ժառանգությունը” ներկա կլինի խորհրդաժողովում: Ծառուկյանի նախագահական եւ […]

“Տոնուս”-ը կսնանկանա՞. Ժողովուրդ

Ըստ “Ժամանակ”-ի, “Տոնուս” ՍՊԸ-ի  սննկացման մասին դատական գործընթացը վերսկսկվել է. երեկ տեղի է ունեցել առաջին դատական նիստը: Ընկերության  սննկացման գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու քննարկումը վերսկսելու մասին “Արցախբանկ”-ի ներկայացուցիչ Զ. Ավետիքյանի միջնորդությունը բավարարվել է:  Քննարկվել են նախնական ցուցակում ընդգրկված պարտատերերի ներկայացված պահանջների վերաբերյալ առարկությունները, միջնորդությունները: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հերթական դեղամիջո՞ցն է արգելվելու. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, առաջիկա օրերին արգելվելու է ՀՀ-ում կիրառվող դեղերից մեկը: Թե ո՞ր դեղի մասին է խոսքը, չհաջողվեց ճշտել: Նախարարությունում հաստատեցին լուրը, բայց այլ մանրամասներ չհաղորդեցին: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Գագիկ “փրկիչը”. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 17-ին Բրյուսելի Անդերլեխտ համայնքում հանդիպում է ունեցել հայ համայնքի հետ՝ ներկայացնելով ՀՀ ներքաղաքական կյանքի եւ դրանից դուրս գալու տեսլականը: Թերթի աղբյուրների համաձայան, հանդիպմանը չեն մասնակցել համայնքի պատասխաանտուները: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված