“Ցավոք, հրաշք տեղի չունեցավ”
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
“Մինչև վերջին րոպեն մենք բոլորս հույս ունեինք և աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, չնայած մենք բոլորս սպասում ու հավատում էինք: Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այնպիսի բառեր, որոնք կարող են ամոքել սարսափելի ողբերգության ցավը: Բայց այս պայմաններում պետք է մարդ մնալ: Մեծամասնությունը դա գիտակցում է: Սուգը ողբ է և աղոթք:
Մենք բոլորս պետք է տեղի ունեցած ողբերգությունից դասեր քաղենք և անենք ամեն ինչ, որ նման բան այլևս չկրկնվի: Կարող ենք հավաստիացնել, որ հանցագործը և նրանք, ովքեր նրա թիկունքին կարող էին լինել, արժանի պատիժ կստանան”: