14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2014

Անհրաժեշտ է զոհաբերել ինքնուրույնության որոշակի հատված

՛՛Իսկ ո՞ր երկրներում ազգային արժույթը չի արժեզրկվում՛՛,-Henaran.am-ի հարցին, թե հետևելով տարածաշրջանային զարգացումներին՝ դրամի արժեզրկումն ու դոլարի արժևորումը կշարունակվի, այսպես արձագանքեց ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Ըստ նրա՝ այն երկրներում, որտեղ կա արտարժույթի հստակ երաշխավորված ներհոսք նման զարգացումներից կարելի է խուսափել: ՛՛Արդյոք մեր երկրում երաշխավորված ներհոսք կա՞: Պատասխանում եմ, որ ոչ: Ո՞րն է […]

Սերժ Սարգսյանն այցելել է ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ դիտել Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին նվիրված “Քոչար. մարտահրավեր Ժամանակին” ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում՝ Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսում ներկայացված է արվեստագետի ստեղծագործությունների ընտրանին՝ գլուխգործոցներ Քոչարի փարիզյան եւ երեւանյան շրջաններից. գեղանկար, քանդակ, գրաֆիկական աշխատանքներ եւ տարածանկարներ: Ցուցադրությունն ընդգրկում է […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Խայտառակ բաներ

”Մենք բավականին փոփոխություններ ենք արել մտածելակերպի մեջ ու ազատվեցինք բոլոր նրանցից, ովքեր հնին էին ձգտում: Ամանակարևորն այն է, որ եկեք՝ մի ստեք, այնուամենայնիվ փոփոխություն կա՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ խոսելով համակարգի մասին: Լրագրողներից մեկի հարցին, թե որն էր այս տարվա ամենախայտառակ իրադարձությունը ներքաղաքական կյանքում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. ՛՛Այնքան խայտառակ բաներ են լինում՛՛:

՛՛Ժառանգություն՛՛-ը դատապարտում է

Այսօր առավոտյան դիմակավորված անձինք իր իսկ տան դիմաց դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ, ՛՛Ազատամարտիկների դաշինք՛՛-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ երկու օր առաջ, ինչպես տեղեկացրել էին լրատվամիջոցները, բռնության էին ենթարկվել նույն ՛՛Ազատամարտիկների դաշինք՛՛-ի անդամներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն ու ՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը խստորեն դատապարտում […]

Անգելա Մերկելը հարցազրույցի ժամանակ վատացել է սովից

Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ : Լրատվամիջոցներն անմիջապես հաղորդել են, որ կանցլերը վատացել է սովից, քանի որ հարցազրույցից անմիջապես հետո տեղի ունեցած ընդունելությանը Մերկելը սնվել է ու գինի խմել, ինչից հետո սկսել է լավ զգալ, հայտնում է “РИА Новости”-ն: Մերկելն այս միջադեպին չի անդրադարձել ու մեկնաբանել: Նշենք, որ դեռ […]

Վարչապետը կմեկնի Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով դեկտեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետը կայցելի նաև Թբիլիսիի հայկական եկեղեցի, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց  տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի