19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Ժառանգություն՛՛-ը դատապարտում է

Այսօր առավոտյան դիմակավորված անձինք իր իսկ տան դիմաց դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ, ՛՛Ազատամարտիկների դաշինք՛՛-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Իսկ երկու օր առաջ, ինչպես տեղեկացրել էին լրատվամիջոցները, բռնության էին ենթարկվել նույն ՛՛Ազատամարտիկների դաշինք՛՛-ի անդամներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն ու ՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը խստորեն դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ կատարվող այսօրինակ ահաբեկչական գործողությունները եւ պահանջում է անհապաղ բացահայտել ու պատժել հանցագործներին: Հակառակ դեպքում սա կհամարենք  իշխանությունների կողմից հովանավորվող հաշվեհարդար այն քաղաքացիների հանդեպ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ երկրում տիրող անօրինականությունների, ամենաթողության ու օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակի:

Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես եւ Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձի այս օրը, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը սույն ոտնձգությունները գնահատում է որպես ներկա չընտրված իշխանությունների՝ դրությունը շտկելու անզորության, մարդու ազատ խոսքի իրավունքի ոտնահարման, այլակարծության մերժման արտահայտություն, որը սպառնում է վարչախմբի՝ բիրտ ուժով ու կեղծիքով տիրացած աթոռին:

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունն այս դեպքերի առնչությամբ իր զորակցությունն է հայտնում արդար պայքարի ելած բոլոր քաղաքացիներին, ազատամարտիկներին` կոչ անելով միասնական լինել ապօրինի իշխանությունների դեմ պայքարում եւ իրապես ազատ, անկախ ու իրավական Հայաստան կառուցելու գործում:

 

 ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության

10 դեկտեմբերի 2014թ.

Երեւան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ