09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2014

Գագիկ Շամշյանը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 28-ի երեկոյան,  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղափոխվել է “Նաիրի” բժշկական կենտրոն: “Չեմ կարող դեռ ասել ախտորոշումը, դա կլինի մեկ-երկու ժամից: Նա մեզ մոտ է տեղափոխվել փորլուծության ախտանիշով, օրգանիզմը ջրազրկվել էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի բժիշկ,  անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում էլ Գագիկ Շամշյանը ասաց, որ “այս պահին կաթիլայինի տակ է, փոքր-ինչ լավ է […]

Սպասեք

Ներկայացնում ենք Hayzinvor.am-ի հարցազրույցը ԼՂՀ պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: -Պարոն Հակոբյան, ԼՂՀ զինված ուժերի ուղղաթիռի դավադիր խոցմանն ի պատասխան փայլուն իրականացված հատուկ գործողությունը թերևս կարելի է իբրև այդ ցավալի միջադեպի հանգուցալուծում դիտարկել, որի շուրջ տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ հնչեցին, սակայն կասկածից վեր է, որ կատարվածի մասին ամենասպառիչ տեղեկատվությունն ու գնահատականը կարող եք տալ միայն […]

Անժելայի “տղամարդը”` Լուլուին

”Օ՜, չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ… լեզուս կապ ընկավ”,- ֆեյսբուքում տեղադրված իր դիմանկարի տակ գրել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:  Դիմանկարը սոցցանցում տեղադրել է դերասանուհի Անժելա Սարգսյանի սկանդալային պատմության գլխավոր հերոսը` Կարեն Արայանը, ով այս պատմության արդյունքում դատապարտվեց: 

Եղանակը՝ հանգստյան օրերին

Նոյեմբերի 29-30-ին առավելապես արեւելյան շրջաններում, դեկտեմբերի 1-3-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին` հարավ-արեւելյան՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով: Երեւանում`նոյեմբերի 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Դեկտեմբերի 1-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:  

Լավագույն սանրվածքները անձրեւային եղանակի համար /ֆոտո/

Աշնան տհաճ երեւույթներից անձրեւն է, որի ընթացքում չգիտես ինչ սանրվածք անել, որպեսզի անձրեւն այն չփչացնի: Կան մի քանի սանրվածքներ, որոնք հարմար են անձրեւների ժամանակ: Պետք է հիշել, որ եթե անձրեւ է գալիս, պետք չէ մազերը թափած թողնել՝ գանգուրները տեղում կուղղվեն, իսկ ուղիղ ֆենած մազերը կգանգուրանան: Ահա 5 սանրվածք, որոնք կարելի է կրել անձրեւի ժամանակ եւ […]

Մատնահարդարման տարբերակներ, որոնք այլեւս նորաձեւ չեն /ֆոտո/

Մատնահարդարման մի քանի տեսակ կա, որոնք թերեւս վերջերս շատ նորաձեւ էին, սակայն հիմա դուս են եկել նորաձեւությունից, եւ մասնագետները խորհուրդ չեն տալիս: Որոնք են դրանք՝ Դնովի եղունգները, շատ երկար եղունգները, սուր ծայրերով եղունգները, քարեր՝ եղունգների վրա, ասեղով արած նախշեր, ծաղիկներ, կենդանիներ եղունգներին, տարբեր գույնի մանիկյուր, երկու մատն այլ գույնով ներկած եղունգներ, ֆրանսիական մանիկյուրը՝ ֆրենչ:

51 երեխա հոսպիտալացվել է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. “Երեկ ուշ երեկոյան Եղվարդ է մեկնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնագետների հետ: Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28 –ին արձանագրված թունավորման հետեւանքով այս պահի դրությամբ հոսպիտալացվել է 3-6 տարեկան 51 երեխա, որից 33-ը` Եղվարդի “Նաիրի” բժշկական կենտրոն, 17-ը` Երեւանի “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոն: Եվս 7 երեխա ստանում […]

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Գորիսի բնակիչները պատրաստվում են  բաց նամակով դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես գրված է. “Հարգելի պ-ն Սարգսյան, ըստ մամուլում տարածված տեղեկությունների` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է աշխատանքից ազատել Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն  Սլավիկ Ամիրյանին: Խնդրում ենք Ձեզ, թույլ չտալ, որպեսզի հազարավոր կյանքեր փրկած բժիշկը բռնի արտագաղթի ճամփան: Կից ներկայացնում ենք Ամիրյանի կենսագրությունը:  Սլավիկ […]

Հայաստանի երիտասարդական եւ Վրաստանի երեխաների եւ երիտասարդության զարգացման հիմնադրամները կհամագործակցեն

Նոյեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երեխաների եւ երիտասարդության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը ներկայացրեց ՀԵՀ-ի կառուցվածքը, գործունեության ոլորտները, իրականացվող ծրագրերը, հասարակական եւ ուսանողական կառույցների հետ տարվող աշխատանքները։ Երեխաների եւ երիտասարդության զարգացման հիմնադրամի տնօրեն Իրակլի Ժորժոլիանին ընդգծեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի