10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հայաստանի երիտասարդական եւ Վրաստանի երեխաների եւ երիտասարդության զարգացման հիմնադրամները կհամագործակցեն

Նոյեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երեխաների եւ երիտասարդության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը ներկայացրեց ՀԵՀ-ի կառուցվածքը, գործունեության ոլորտները, իրականացվող ծրագրերը, հասարակական եւ ուսանողական կառույցների հետ տարվող աշխատանքները։

Երեխաների եւ երիտասարդության զարգացման հիմնադրամի տնօրեն Իրակլի Ժորժոլիանին ընդգծեց, որ առաջին անգամ են Հայաստանում, եւ ուրախ են ծանոթանալ Հայաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը, իրականացնել փորձի փոխանակում։ 

Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատեց, որ երկու հիմնադրամներն էլ ունեն համանման գործառույթներ, նպատակներ, եւ ցանկալի կլինի սկիզբ դնել երկկողմ համագործակցության, կյանքի կոչել տարածաշրջանային համատեղ ծրագրեր։

Կողմերը համաձայնության եկան ստեղծել աշխատանքային խումբ եւ առաջիկա 10 օրերին նախանշել այն ոլորտները, որոնց շրջանակներում կարող են իրականացվել համատեղ աշխատանքներ։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Վրաստանի երեխաների եւ երիտասարդության զարգացման հիմնադրամի միջեւ ստորագրել համագործակցության հուշագիր։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ