12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2014

Դերասանը չի ուզում հեռանալ բեմից

Արթուր Բաղդասարյանի վերջին հարցազրույցը ուշագրավ էր մի շարք առումներով, նախևառաջ նրանով, որ փաստորեն նրա լեզուն բավականին լուրջ ձևով մատնեց տիրոջը, մինչդեռ Ա․Բաղդասարյանը փորձում էր հեռուստադիտողին ուրիշ բաներ պատմել։ Այն, որ նա ինքնակամ է հրաժարվել ԱԽՔ պաշտոնից, նրան ոչ մի լրացուցիչ արժեք չի հաղոդրում, հակառակը՝ նրան վստահված էր մեր երկրի համար բավականին կարևոր պաշտոն, և մի՞թե […]

Շատ կարեւոր է, որ մարդը պարտությունն արժանապատիվ տանի . հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ /վիդեո/

՛՛Այն, ինչ արվում է շախմատի համար, շատ տեղին է արվում՛՛,-բացառիկ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Դիտեք տեսանյութը: 

Սեքս-սկանդալի մեղքը Թոքմաջյանը փորձում է բարդել իմ ուսերին. նամակ Աշոտյանին

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը բաց նամակով է դիմել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:   Հարգելի պարոն Աշոտյան,  Այս բաց նամակով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել վերջին շրջանում Հայաստանյան բուհական համակարգում, մասնավորապես` Պոլիտեխնիկում տեղի ունեցող անթույլատրելի երևույթների վրա, որոնք ոչ միայն ստվեր են գցում Պոլիտեխնիկի` որպես անդրկովկասյան տարածաշրջանային խոշորագույն […]

Եվրանեսթում ԵՏՄ անդամակցության հարց չի քննարկվել

Ադրբեջանական պատվիրակությունը անհարմար վիճակում էր հայտնվել` ընտրելով այնպիսի զեկույց, որը արդյունքում պարզվել է, որ քիչ կապ ունի Ադրբեջանի հետ:  Այս մասին խորհրդարանում  ասաց “Եվրանեսթ”-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Ինչպես միշտ ադրբեջանցիները փորձել են ցանկացած հարց կապել Արցախի վերաբերյալ իրենց տեսակետներին ու դիրքորոշումներին, բայց եվրոպացի պատգամավորները հորդորել են չներբեռնել Եվրանեսթի օրակարգը այնպիսի հարցերով, որոնք […]

Նախարարների մեջ առաջատարն առայժմ Սեյրան Օհանյանն է

AS մրցանակաբաշխությունը սկսել է ընթացիկ տարվա համար տարբեր անվանակարգերում քվեարկությունը: Նշենք, որ p-as.am/ կայքում կարելի է ընտրել լավագույն նախարարին, պատգամավորին, լրագրողին: Լավագույն նախարար կատեգորիայում առայժմ առաջատարը ՊՆ Սեյրան Օհանյանն է՝ 558 ձայնով: Նրան հետևում է Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ 422 ձայնով, ապա Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ 332 ձայնով: Նշենք, որ ձայները […]

Հանրապետականը երբեք գործարքների չի գնում. Շարմազանով /վիդեո/

”Ինչպիսի ճակատագիր կունենա եռյակը, ինչպիսի քննարկումներ կլինեն եռյակում, դա իմ մեկնաբանելու խնդիր չէ: Այնպես չէ, որ եռյակը փլուզվում է, մենք ուրախանում ենք, կամ չի փլուզվում, մենք տագնապի մեջ ենք: Դա քաղաքական օրակարգ է, իսկ մենք ունենք ավելի լայն քաղաքական օրակարգ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե արդյոք […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  նոյեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 12-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան փող. 41-65 շենքերի, Բաշինջաղյան փող. 159-191 շենքերի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Կարապետյան, Շիրազի, Մազմանյան, Ռոստոմյան, Պարսեղովի փողոցների, «Դիագնոստիկա բժշկական կենտրոնի» ջրամատակարարումը:           […]

Իսլամիստները երիտասարդ քրիստոնյա աղջիկներին գերության են վաճառում /վիդեո/

Համացանցում սարսափելի տեսանյութ է հայտնվել, որում իսլամիստները վաճառում են գերության երիտասարդ քրիստոնյա աղջիկներին: Իսլամիստները գների շուրջ վիճում են եւ առավել թանկ վաճառում անչափահաս, կապույտ աչքերով աղջիկներին, հաղորդում է Звезда հեռուստաընկերությունը: Աղջիկների առքուվաճառքը տեղի է ունենում Իրաքի շուկաներից մեկում: Հաղորդվում է, որ գերեվարված աղջիկներին վաճառում են 500-ից 1 000 դոլարով: Փաստի առթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները արդեն հայտարարություններ […]

Հավատացեք ձեր ուժերին. Ա. Աշոտյան

ԿԳՆ Արմեն Աշոտյանը շնորհավորել է երիտասարդներին տոնի կապակցությամբ: ՛՛Սիրելի երիտասարդներ, Քանի որ դեռ չունենք երիտասարդներին նվիրված օր մեր պետական տոնացույցում, ուզում եմ սրտանց շնորհավորել ձեզ ձեր միջազգային օրվա կապակցությամբ : Հավատացեք ձեր ուժերին, հավատացեք ձեր և մեր երկրի ապագային: Ամուր եղեք և սիրով՛՛,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է նախարարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի