Հանրապետականը երբեք գործարքների չի գնում. Շարմազանով /վիդեո/
”Ինչպիսի ճակատագիր կունենա եռյակը, ինչպիսի քննարկումներ կլինեն եռյակում, դա իմ մեկնաբանելու խնդիր չէ: Այնպես չէ, որ եռյակը փլուզվում է, մենք ուրախանում ենք, կամ չի փլուզվում, մենք տագնապի մեջ ենք: Դա քաղաքական օրակարգ է, իսկ մենք ունենք ավելի լայն քաղաքական օրակարգ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե արդյոք այն, որ եռյակի մի կողմը կարծում է, որ ակտիվ գործողություններ պետք է լինեն, մյուսը՝ ոչ, պայմանավորված է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմամբ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. ՛՛Հանրապետականը երբեք գործարքների չի գնում և ականներ էլ ընդդիմության մեջ չի դնում: Իրենք եթե խնդիր ունեն, պետք է այդ խնդիրը փնտրեն իրենց մեջ՛՛:
Շարունակությունը՝ տեսանյութում: