10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2014

՛՛Օլիգարխը ժողովրդի կողքի՞ն է կանգնում. թատրոն է՛՛ /վիդեո/

՛՛Ես ամեն ինչ անելու եմ, որ այս ռեժիմը տապալվի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հետախույզ վետերանների միության անդամ Արթուր Բունիաթյանը: Նա կողմ է հեղաշրջմանը, կարծում է, որ լիդերը պետք է լինի հայ ազգն ու ազգային գաղափարախոսությունը: Ազատության հրապարակում հանրահավաքներ ու իշխանափոխություն պահանջող ուժերը, ըստ նրա, չեն կարող լիդեր լինել: ՛՛Նրանք կոչվում են ընդդիմություն, բայց եթե մենք չունենք դիմություն, որտե՞ղից […]

Բա չիմացա՞ք երեկ ինչ էղավ…

Մանկավարժ, բլոգեր Արա Նախշքարյանը facebook-ի իր էջում գրառել է. ՛՛Բա չիմացա՞ք երեկ ինչ էղավ… ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԱՍԵԼ: Վստահ եմ ինձ բոլորդ էլ կհասկանաք ու կփորձեք ներել…Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ ես կարծում եմ որ այն փայլուն գոլը, որն արվեց մեր հավաքականի դարպասին, դա ոչ թե Ռոնալդուն էր այլ մեր 4-րդ համարի խաղացող ՈՍԿԱՆՅԱՆԸ:Ես չեմ պատկերացնում թե […]

Պաշտոնյաները կարողանում են ՛՛ռևանշի՛՛ հասնել/ֆոտո, վիդեո/

Այսօր, Նոյեմբերի 15-ին, ֆուտբոլային խաղի շրջանակներում միմյանց դեմ էին դուրս եկել քաղաքական գործիչներ, պաշտոնյաներն ու ուսանողները: Քաղաքական գործիչների թիմի կազմում էին՝ էդուարդ Շարմագանովը (Աժ փոխնախագահ) Հովհաննես Հովսեփյանը (նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար),Վարդան Արամյանը (ՀՀ նախագահի աշխատակագմի ղեկավարի առաջին տեղակալ)Հովհաննես Սահակյանը (Աժ պատգամավոր)Արծվիկ Սինասյանը (Աժ պատգամավոր) Արմեն Բաբայանը (Աժ պատգամավոր)Սամվել Ֆարմանյանը (Աժ պատգամավոր)Հրայր Թովմասյանը (Աժ աշխատակագմի ղեկավար – […]

Սա ռազմական հանցագործություն է, և հետաքննություն է պետք սկսել. Կոմանդոս

՛՛Հայկական ուղղաթիռը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խփելու հրամանը ակնհայտ է, որ տրվել է Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարության կողմից, քանի որ հասարակ զինվորը չէր կարող նման քայլի գնալ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն նկատեց  գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: ՛՛Ադրբեջանը ուզում է Հայաստանն ու ԼՂՀ-ն լարված վիճակում պահի ու դրա համար նման հրաման արձակեց: Այն զենքը, որով խոցել են ուղղաթիռը, չէր կարող […]

Բենզինով պատրաստված թմրանյութը ներարկվել է ոտքի աճուկային մասից

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, ՛՛շտապօգնության՛՛ կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով տանը բուժօգնություն են ցուցաբերել 1991 թ. ծնված Գագիկ Ս.-ին:  Գագիկ Ս.-ն բացատրություն է տվել, որ նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, տանը   դեղահաբից և բենզինի խառնուրդից իր անձնական օգտագործման համար պատրաստել է թմրամիջոց և աճուկային հատվածից ներարկել ինքն իրեն, ինչի հետևանքով […]

Մեր գլխավորը խնդիրը առաջինը գոլ խփելն էր. Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին մեկնաբանել է Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ նախօրեին կայացած Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը. ՛՛Մենք լավ հանդիպում անցկացրինք՝ բացառությամբ Ռոնալդուի գոլի դրվագի, երբ մեզ մի փոքր ուշադրություն պակասեց։ Գիտեինք, որ Պորտուգալիան մեծ ուժերով առաջ է շարժվելու եւ փորձում էինք հակահարձակումներով խաղալ։ Չիրացրինք մի քանի լավ պահեր, ինչի համար էլ արդյունքում պատժվեցինք։ Մեր գլխավորը […]

Փոխհատուցում կստանան սահմանամերձ համայնքների բնակիչները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հավանություն է տվել ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական […]

՛՛ Զբաղված էինք Ռոնալդուի ֆետիշացմամբ՛՛

“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը իր facebook-ի էջում գրառել է. ՛՛Մենք բոլորս մի քանի օր զբաղված էինք Ռոնալդուի ֆետիշացմամբ ու հոգեբանորեն էս խաղը տանուլ էինք տվել ոչ թե այսօր, այլ՝ երեկ, էն մյուս օրը….՛՛,-գրել է Սուրենյանցը: Հիշեցնենք, որ երեկ ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. Առաջնության ընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիայի ընտրանին ՛՛Ալգարվե՛՛ մարզադաշտում ընդունել էր […]

Մեքենայի շրջվելուց հետո՝ հրդեհ է բռնկվել. ՃՏՊ Լոռու մարզում

Նոյեմբերի 15-ին, ժամը 02.01-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սպիտակ հատվածի 89-րդ կմ-ում ՛՛Սիթրոեն՛՛ մակնիշի 35 VO 554 պ/հ (վարորդ` Ա. Մ., […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի