17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեր գլխավորը խնդիրը առաջինը գոլ խփելն էր. Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին մեկնաբանել է Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ նախօրեին կայացած Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը.

՛՛Մենք լավ հանդիպում անցկացրինք՝ բացառությամբ Ռոնալդուի գոլի դրվագի, երբ մեզ մի փոքր ուշադրություն պակասեց։ Գիտեինք, որ Պորտուգալիան մեծ ուժերով առաջ է շարժվելու եւ փորձում էինք հակահարձակումներով խաղալ։ Չիրացրինք մի քանի լավ պահեր, ինչի համար էլ արդյունքում պատժվեցինք։

Մեր գլխավորը խնդիրը առաջինը գոլ խփելն էր։ Ցավոք, դա չստացվեց։ Պորտուգալացիները ստիպված էին մեր տուգանային հրապարակը գրոհել բարձրից փոխանցումներով, եւ այդ դրվագներից մեկն էլ ավարտվեց Ռոնալդուի գոլով, ով նման դիրքերից չի վրիպում՛՛,- Պիզելիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ երեկ ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. Առաջնության ընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիայի ընտրանին ՛՛Ալգարվե՛՛ մարզադաշտում ընդունել էր Հայաստանի ազգային հավաքականին:

Խաղի ելքը վճռվեց երկրորդ խաղակեսին. Մադրիդի ՛՛Ռեալ՛՛-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի խփած հաղթական գոլով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ