12 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սա ռազմական հանցագործություն է, և հետաքննություն է պետք սկսել. Կոմանդոս

՛՛Հայկական ուղղաթիռը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խփելու հրամանը ակնհայտ է, որ տրվել է Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարության կողմից, քանի որ հասարակ զինվորը չէր կարող նման քայլի գնալ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն նկատեց  գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

՛՛Ադրբեջանը ուզում է Հայաստանն ու ԼՂՀ-ն լարված վիճակում պահի ու դրա համար նման հրաման արձակեց: Այն զենքը, որով խոցել են ուղղաթիռը, չէր կարող պարզապես զինվորի ձեռքում հայտնվել, այդ հրահանգը վերևից էր: Ադրբեջանը որևէ զինվորական նորմ չի պահպանում, ու սա ռազմական հանցագործություն է և պետք է սկսել հետաքննություն՛՛,-ասաց նա:

Արկադի Տեր-Թադևոսյանը նաև նշեց, որ հայկական կողմը պետք է համաչափ և կոշտ պատասխան տա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ