10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 8, 2014

Սիլվա Համաբարձումյանի դեմ քրեական գո՞րծ կհարուցվի. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը, ում հանրությունը ճանաչում է Լիսկայի հետ տեղի ունեցած միջադեպից, ՎՏԲ բանկի նկատմամբ ֆինանսական պարտավորություն է ունեցել, եւ դատարանը հօգուտ բանկի վճիռ է կայացրել՝ 40 մլն դրամի արգելանք դնելով նրա սեփականություն հանդիսացող գույքի վրա: “Ապա այդ գույքը հանվել է աճուրդի, եւ գործարար տիկինը որոշել է “խաբել” պետությանը՝ կեղծել է […]

Ծխախոտի ներմուծումը նվազել է. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության Մաքսային ծառայության տվյալներով՝ 2014թ. առաջին 9 ամիսներին Հայաստան է ներմուծվել 1472.7 միլիոն հատ սիգարետ՝ 21.1 միլիոն դոլար մաքսային արժեքով: “Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել էր 1732.7 միլիոն հատ սիգարետ՝ 33.9 միլիոն դոլար արժեքով: Այն, որ ծխախոտ ներմուծողների գործերը լավ չեն, երևում է նաև նրանց վճարած հարկերի […]

Ո՞րն է լինելու Ծառուկյանի հաջորդ քայլը. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ եթե եռյակի կողմից կազմակերպված առաջին հանրահավաքի ինտրիգը դրանում ԲՀԿ առաջնորդի մասնակցությունն էր, իսկ երկրորդինը՝ նրա կողմից “իշխանափոխություն” բառն արտասանելը, ապա եռյակի հաջորդ հանրահավաքի ինտրիգը կարող է լինել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալու մասին: “Չի բացառվում նաև, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ Գ. Ծառուկյանը ձերբազատվի իրեն և իշխանությանը կապող վերջին շղթայից […]

Ռուբլին հայաստանցիներին աղքատացնում է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ արդեն մի քանի շաբաթ է` հայաստանցիների մեծ մասը բառի բուն իմաստով խիստ նյարդային վիճակում է։ “Պատճառը ռուսական ռուբլու անվերահսկելի արժեզրկումն է։ Բնական է, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը չէր կարող չանհանգստացնել հարյուր հազարավոր հայաստանցի ընտանիքների։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ազգաբնակչության մոտ 80 տոկոսը կանոնավոր կերպով դրամական փոխանցումներ է […]

Ամիսներ շարունակ ապօրինի խաղատուն է գործել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ այս տարվա հունվարի մեկից խաղատները դուրս բերվեցին Երևանի և Հայաստանի այլ քաղաքների վարչական տարածքներից: “Բացառություն կազմեցին միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքները- Այս քաղաքներում խաղատուն բացելու լիցենզիա ստանալու համար պետք է վճարել պետական տուրք 30-ից մինչև 150 միլիոն դրամ տարեկան: Այլ վայրերում խաղատուն բացելու համար պետական տուրքը կազմում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի