10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 8, 2014

Աճեմյաններին ՛՛քցել է՛՛՝ հարազատը /վիդեո/

՛՛Անարխիա, տագորս տղան հանում ինձ իմ սեփական տանից դուրս է շպրտում, արդեն չգիտեմ ինչ անեմ՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Արաբկիր համայնք՝ 49 փողոցի 11 տան բնակչուհի Ջեմմա Աճեմյանը:  Աճեմյանը նշեց, որ երկու եղբայրները ծնվել են այդ տանը, ու ապա ժամանակի ընթացքում իրենց բաժինները կիսել են: Ապրել են առանձին սենյակներում ու առանձին մուտքերով: ՛՛Ագահը առանց մեզ զգուշացնելու […]

“Աջակցելու եմ ուսանողներիս՝ պայմանով, որ հայրենիքում ստեղծագործեն”․ Ռոման Բալայան

Օրեր առաջ կրկին Հայաստան  ժամանեց աշխարհահռչակ ուկրաինահայ ռեժիսոր Ռոման Բալայանը, ով 1,5 տարի շարունակ այստեղ ղեկավարում էր «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերը» (դպրոցը)։ Այս անգամ այցի նպատակը ուսանողների ավարտական աշխատանքների՝ ֆիլմերի, դիտումն էր եւ հավաստագրերի հանձնման արարողությունը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։ Հիշեցնենք, որ Բալայանի ղեկավարած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերը» հենց ռեժիսորի […]

Շները հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն

Նոյեմբերի 8-ին, ժամը 08.01-ին ահազանգ է ստացվել , որ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 2 հասցեում՝ ֆերմայում, շները հոշոտել խոշոր և մանր եղջերավոր անասուն: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թափառող շները հոշոտել են Խ. Մ.-ին պատկանող մոտ 25 մանր եղջերավոր անասուն, հայտնում է ԱԻնախարարության պաշտոնական կայքը:

Հայուհու մասին թուրք գրողի “Արսինե” վեպն առաջարկվում է ներկայացնել Գրականության Նոբելյան մրցանակի

2012 թվականին գրի առնված «Արսինե» վեպը այլ տեսանկյունից է մոտենում Հայկական հարցին, գրում է Ermenihaber.am-ը: Բլոգեր Այջա Թուրքմենը, «Ռադիքալի» բլոգում ներկայացնելով գիրքը, գրում է, որ այն բոլորովին այլ տեսանկյունից է մոտենում հայ և թուրք ժողովուրդների հարյուրամյա խնդրին: Ըստ բլոգերի՝ գիրքը շարունակում է մեծ հետաքրքրությամբ ընդունվել հայ և թուրք ընթերցողների կողմից: Թուրքմենի տեղեկացմամբ՝ մի շարք կազմակերպությունների, […]

Նախագահն ընդունել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով: Նախագահը ողջունել է հյուրերին, կարևորել հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովի անցկացումը և հույս հայտնել, որ այն երկուստեք օգտակար ու արդյունավետ կլինի: Սերժ Սարգսյանի խոսքով՝ համաժողովը, հիմք դնելով առողջապահության ոլորտում համագործակցության […]

Հայ մարդ չի դաստիարակում

՛՛Այս ծրագրի խնդիրը ազգային արժանապատվությունը, ազգային ինքնագիտակցվությունը վերադարձնելն է, մարդուն ազգային հոգեկերտվածք տալն է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Կարին” ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը՝ խոսելով դպրոցներում երգուպար առարկայի դասավանդման ու դրա միջոցով ազգային արժեքների վերականգնման մասին:  ՛՛Գերակշիռ մասով կրթական համակարգը միգուցե գիտնականներ, լավ մասնագետներ պատրաստում է, բայց չի պատրաստում հայ մարդ: […]

Գյուղմթերքների տոնավաճառ Վանաձորում. շահավետ ծրագիր եւ′ գյուղացու, եւ′ քաղաքացու համար

Վանաձորում ամեն շաբաթ օր իրականացվում է գյուղանտեսական ապրանքների տոնավաճառ։ Լոռու մարզի տարբեր համայնքների գյուղատնտեսներ իրենց արտադրանքը՝ բանջարեղեն, միրգ, մսամթերք, կաթնամթերք և այլն, բերում են մարզկենտրոն և մատչելի գներով իրականացնում գյուղմթերքների վաճառք։ Նախաձեռնությունը «Լոռու ուսանողական միավորում» հասարակական կազմակերպությանն է, որը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Նոր շուկա, լայն […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարչապետն ընդունել է Եղնիկ եւ Շղարշիկ համայնքների բնակիչներինն ընդունել է Եղնիկ եւ Շղարշիկ համայնքների բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արագածոտնի մարզի Եղնիկ և Շղարշիկ համայնքների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը: Համայնքների բնակիչները վարչապետին են ներկայացրել իրենց գյուղերի ջրամատակարարման հետ կապված խնդիրները և առաջարկել ստեղծել հանձնաժողով՝ առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Ամփոփելով գյուղացիների առաջարկությունները՝ կառավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի