08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ռուբլին հայաստանցիներին աղքատացնում է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ արդեն մի քանի շաբաթ է` հայաստանցիների մեծ մասը բառի բուն իմաստով խիստ նյարդային վիճակում է։
“Պատճառը ռուսական ռուբլու անվերահսկելի արժեզրկումն է։ Բնական է, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը չէր կարող չանհանգստացնել հարյուր հազարավոր հայաստանցի ընտանիքների։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ազգաբնակչության մոտ 80 տոկոսը կանոնավոր կերպով դրամական փոխանցումներ է ստանում արտերկրում բնակվող ազգականներից ու բարեկամներից։ Իսկ արտերկրից ստացվող փոխանցումների 80 տոկոսից ավելին բաժին են ընկնում Ռուսաստանին, որի արժույթը այս տարվա սկզբից ի վեր ավելի քան 30 տոկոսով արժեզրկվել է։ Սա էլ նշանակում է, որ գրեթե նույնքանով նվազել է Ռուսաստանից կանոնավոր կերպով փոխանցումներ ստացող մեր հայրենակիցների եկամուտը”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ