30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամիսներ շարունակ ապօրինի խաղատուն է գործել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ այս տարվա հունվարի մեկից խաղատները դուրս բերվեցին Երևանի և Հայաստանի այլ քաղաքների վարչական տարածքներից:

“Բացառություն կազմեցին միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքները- Այս քաղաքներում խաղատուն բացելու լիցենզիա ստանալու համար պետք է վճարել պետական տուրք 30-ից մինչև 150 միլիոն դրամ տարեկան: Այլ վայրերում խաղատուն բացելու համար պետական տուրքը կազմում է տարեկան 4.5 միլիարդ դրամ:

Սակայն այս տարվա ապրիլի վերջին Սևանի ափին գտնվող “Ախթամար” համալիրում մեծ շուքով բացվեց “Գոլդեն Փալաս” խաղատունը: Այն գործում է արդեն մի քանի ամիս: Բայց ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկանքի, “Ախթամարը” խաղատան լիցենզիան ստացել է միայն այս տարվա սեպտեմբերի 10-ին: Այսինքն ամիսներ շարունակ այնտեղ գործել է ապօրինի խաղատուն: Ընդ որում, գործել է ոչ թաքուն՝ Սևանի մայրուղու վրա դեռ ամռանը տեղադրված էին խաղատան գովազդ-պաստառները:

 Ու ընդհանրապես այս հյուրանոց-ռեստորան-խաղատուն համալիրի հետ կապված պատմությունը չափազանց հետաքրքիր է: “Ախթամար” համալիրը դեռ այս տարվա սկզբին գտնվում էր Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում: Մայիսի 19-ին փոփոխություն կատարվեց “Վարչատարածքային բաժանման մասին” ՀՀ օրենքում և Սևան քաղաքից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող այս “օբյեկտը” բարակ “վզիկով” սահուն միակցվեց Սևան քաղաքին: Ինչո՞ւ: Որովհետև եթե “Ախթամարը” գտնվում է Ծովագյուղի վարչական տարածքում, ապա այդտեղ խաղատուն բացելու համար տարեկան տուրքը 4.5 միփարդ դրամ է: Իսկ եթե Սևանի վարչական տարածքում է՝ տուրքը ընդամենը 120 միլիոն դրամ է”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ